Հասարակություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿԻ՞Ց, ԹԵ՞ ԳՈՐԾԸՆԿԵՐ. ԻՆՉՈ՞Ւ Է ԱԿՏԻՎԱՑԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

2023-06-12 09:41
392

Մեր պետության և եկեղեցու հարաբերություններում այսօր առաջացել են որոշակի խնդիրներ, որոնք եկեղեցու հասարակական–քաղաքական ակտիվությունը շատ ավելի ցայտուն են դարձրել, և այդ կառույցն անում է այն, ինչ արել է դարեր շարունակ. այն չի կարող անմասն մնալ մեր կյանքը կարգավորող ու խորհրդանշող կարևոր իրադարձություններից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանը` մեկնաբանելով վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։