«Հրապարակ». ՄԵՍԻ՞Ջ Է, ԹԵ՞ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը քննարկում էր կազմակերպել՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID-ի «տևական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարության ամրապնդման գործում»: Միջոցառումը, որն ավելի շատ նման էր ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի մեծարման երեկոյի, վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: