2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԿԵ-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԲԵՌՆԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՈՒՂևՈՐԱՀՈՍՔԻ ԱՃ
2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: 2021 թվականի համեմատ անցյալ տարի 15% - ով ավելի ուղևոր է փոխադրվել։ Ընկերության ներդրումային ծրագիրն իրականացվել է ամբողջ ծավալով։