«Ժողովուրդ»․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԼՈՒՐՋ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններն այս օրերին լուրջ քննություն են սկսել սեպտեմբերի 13-ին և 14-ին սկսված պատերազմի գործողությունների մասով: Քննչական մարմինները լծվել են զորամասերի անձնակազմին հարցաքննելու գործին և փորձում են հասկանալ, թե ինչու և ինչպես ստացվեց, որ երկու օրվա մեջ հակառակորդն այդքան դիրքային առավելություն ունեցավ: