«Հրապարակ». ՔՊ-Ն ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՔԱՅԼԻ ՉԻ ԴԻՄԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 22-ին ԱԺ խորհուրդն օրենքի ուժով արտահերթ երկրորդ նիստը պետք է գումարի՝ շարունակելու ընդդիմադիրների մանդատազրկման գործընթացը։ ՔՊ-ի նախաձեռնած առաջին քննարկումը հուլիսի 14-ին չկայացավ, քանի որ ընդդիմադիրները չէին ներկայացել նիստին։ Օրենքը մեկ շաբաթ ժամանակ է սահմանում, որպեսզի կրկին նիստ հրավիրեն, և եթե դարձյալ չներկայանան, հարցը կքննվի առանց ընդդիմադիրների։