Հասարակություն

ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՏԱՆ... ԿԱՂԱՄԲԻ ՄԵՋ

2024-09-13 08:23
648

Վերջերս Արմստատը հրապարակեց նվազագույն պարենային և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքներն այս տարվա 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով: Եվ այսպես, սովից չմեռնելու համար Հայաստանում մարդուն բավական է ունենալ ամսական 41 հազար 657 դրամ եկամուտ, իսկ մթերքից բացի՝ երբեմն ինչ-որ հագուստ գնելու, կոմունալ վճարումնները պարբերաբար մուծելու և տրանսպորտով երթևեկելու համար անհրաժեշտ կլինի արդեն 77 հազար 65,5 դրամ… Դատելով նրանից, որ Հայաստանում բնակչության գրեթե 25%-ն աղքատ է (միջինը՝ յուրաքանչյուր 4-րդը), իսկ գյուղական վայրերում՝ 29%-ը, շատերի համար նշյալ համեստ եկամուտներն անգամ անմատչելի են։