ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆ «ՎԵՐԵՎԻՑ» ԻՋԱԾ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեև ՀՀ Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերևից» իջած կարգադրություններով: Նրանց կառավարում է ՀՀ վարչապետը, թեև, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաև որոշ երկրների դեսպաններ: