Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԱԿՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՎՐԱ, ԲԱՅՑ ԴԻՊՉՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ
Այսօր Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները, ի թիվս այլ բաների, ուղղված են Ռուսաստանին «Կովկասից վտարելուն», ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, «Մոսկվան խոսում է» ռադիոկայանի եթերում։