ԲԱՔՈՒՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է, ԵՐԵՎԱՆԸ՝ ՀԵՐՔՈՒՄ. ԻՆՉՈ՞Ւ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԻ ԶՍՊՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Լրացուցիչ զիջումներ կորզելու համար Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ ռազմական ճնշում գործադրելու գաղափարից՝ ի հավելումն այն ամենի, ինչն արդեն ամրագրվել է խաղաղության պայմանագրի տեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունները` իբր սահմանի այս կամ այն հատվածում հայկական կողմից հնչած կրակոցների մասին։