ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷՔՍՊԱՆՍԻԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԾԱՎԱԼՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ՝ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սիրիայից հետո թուրքական քաղաքական ինտերվենցիայի նոր ուղղություն կարող է դառնալ Հարավային Կովկասը։ Այս կարծիքին են Sputnik Արմենիայի զրուցակից քաղաքագետները։ Նրանց կարծիքով` կովկասյան տարածաշրջանը ևս մեկ ուղղություն է, որտեղ Անկարան կփորձի հարվածել Մոսկվայի և Թեհրանի շահերին, առաջին հերթին՝ Հայաստանի դեմ ագրեսիայի միջոցով: