Մենք եվ աշխարհը

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ ԵՎ ԾԱՂՐԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

2024-08-27 09:10
494

Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատմամբ։ Այս մասին հրապարակում է արել «Հետք» պարբերականը` ներկայացնելով քաղաքացիների ահազանգերը։

  • ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ ԲԱՔՎԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

    2024-08-26 11:35
    535

    Այս տարվա նոյեմբերին անհամբեր սպասում են երկու պետություններ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ադրբեջանը։ Աշնանը երկու երկրներում էլ ընտրություններ են կայանալու, Ամերիկայում՝ նախագահական, Ադրբեջանում՝ խորհրդարանական։ Բայց եթե ամերիկյան ընտրությունները հենց նոյեմբերին են լինելու, ապա ադրբեջանցիներն իրենց Մեջլիսն ընտրելու են սեպտեմբերին։ Եվ քանի որ բոլորն էլ հասկանում են, որ այդ խորհրդարանական ընտրությունները բացարձակ ոչինչ չեն փոխելու, Ադրբեջանի իշխանությունների համար տարվա գլխավոր իրադարձությունը ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովն է, որը կայանալու է նոյեմբերի կեսերին։

  • ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄՆ-ԻՆ ՀԱՍՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆԸ

    2024-08-26 09:22
    476

    Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ բանտարկյալների և, մասնավորապես, Արցախի Հանրապետության նախկին ղեկավարության ազատ արձակմանը հասնելու կոչով։

  • Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՎ, ԱՅԼ ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-08-24 10:36
    671

    Իրավիճակը Հարավային Կովկասում մոտ ապագայում կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, «Քաղաքական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը:  

  • «ԽԱՂԱՂ» ՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ ԳԵՐԻ

    2024-08-23 18:00
    629

    Արցախի համար Հայաստանի անփառունակ տանուլ տված պատերազմին հաջորդած շուրջ 4 տարիները միայն խորացրել են և շարունակում են օր օրի խորացնել մեր երկրի վիճակի ողջ աղետալիությունը, որում նա հայտնվել է Փաշինյանի կառավարության ջանքերով։ Գերագույն «հեծանվորդը և գեդոնիստը», հեշտությամբ հրաժարվելով բուն հայկական հողի նկատմամբ ցանկացած հավակնությունից, հույս ուներ փոխարենը Ադրբեջանից և Թուրքիայից ստանալ տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստիկ հաղորդակցությունների ապաշրջափակում, ինչը, իր պարզունակ սակավամիտ ուղեղի դատողությամբ, կհանգեցներ այդ հսկայական կորստի որոշակի «փոխհատուցման»՝ տնտեսության ծաղկման և ժողովրդի բարեկեցության կտրուկ աճի հաշվին։ Իրականում մենք բոլորովին այլ բան ենք տեսնում…

  • ԼՐԱՑԱՎ ԾՈՎԱԿԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎԻ (ԻՍԱՀԱԿՅԱՆ) ԾՆՆԴՅԱՆ 130-ԱՄՅԱԿԸ

    2024-08-23 10:25
    1104

    Ս.թ. օգոստոսի 22-ին լրացավ հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկի՝ Խորհրդային Միության հերոս, մարշալ, պետական և ռազմական գործիչ, ծովակալ Հովհաննես Ստեփանի Իսակովի (Իսահակյան) ծննդյան 130-ամյակը։ Այս առթիվ ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմը կազմակերպել էին Մեծ հայի տարեդարձին նվիրված միջոցառում:

  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ԼԱՎՐՈՎԻ ԵՎ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՆՑՈՂ ԷԻՆ

    2024-08-22 19:59
    549

    Նիկոլ Փաշինյանը թղթեր է ստորագրում առանց ՀՀ Նախագահին ու ԱԺ-ին ներկայացնելու՞։ Չ՞է որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սա դավաճանություն է։ Այս մաին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Նոյեմբերի 9-ի հաղորդակցությունների ապաշրջափակման կետի հետ կապված զարգացումներին:

  • ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍՆ ԱՄՆ-ՈՒՄ

    2024-08-22 17:35
    513

    Շատ քիչ բան է ավելի բնորոշ հայերին, քան սեփական բիզնես սկսելը։ Անկախ նրանից, թե որ կայսրությունում էին մեզ հալածում, մենք, որպես համայնք, միշտ կարող էինք մեր ուղին անցնել՝ միաձուլվելով այդ երկրների տնտեսություններին, «Ասպարեզ»-ի «Մետաքսի ճանապարհից դեպի Սիլիկոնային հովիտ. հայկական բիզնես» հոդվածում գրում է ամերիկահայ քաղաքագետ, ՄԱԿ-ին առընթեր IMUNA կազմակերպության տնօրեն, Էմորի համալսարանի ուսանող Արմեն Բաղդասարյանը։

  • «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» Ն.Փ.-Ի, ԻՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ «ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

    2024-08-22 09:35
    725

    ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի շուրթերով հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ կասկածի տակ է առնում Ռուսաստանի կառուցողական դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում: Լավ։ Կասկածել ոչ մեկին չես արգելի։ Կասկածներից է, ասում են, սկսվում ճշմարտության որոնումների դժվարին ուղին… Միայն թե՝ հարց. իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում հավաքական Արևմուտքի կառուցողական դերը մեր ԱԳՆ-ը և նրա թիկունքում կանգնած Փաշինյանը կասկածի տակ չե՞ն առնում։

  • ԳՈՂԸ ԳՈՌՈՒՄ Է՝ ԲՌՆԵ՛Ք ԳՈՂԻՆ, կամ՝ ԿՐԿԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ

    2024-08-22 09:27
    598

    Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը, ճիշտ և ճիշտ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած պետական այցի նախօրեին, ռուսական տելեգրամ-ալիքներ արտանետվեց տարածաշրջանային հարցերում քիչ թե շատ բանիմաց ցանկացած մարդու համար իսկապես ֆանտաստիկ «նորություն»։ Առանց աղբյուրին հղում անելու և այլ մանրամասների հաղորդվում էր, թե «Հայաստանն Ուկրաինային հրթիռներ է մատակարարել, որոնց օգնությամբ գնդակոծվել է Ռուսաստանը»: Հաշված ժամեր անց «սենսացիան» սկսեց տիրաժավորվել բավական պատկառելի լսարան ունեցող պարբերականների կողմից, իսկ վաղ առավոտից ֆեյքի թեժ տարածմանը ձեռնամուխ եղան, բնականաբար, ադրբեջանական կայքերը։