ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՑԱՍՄԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԸ. Ի՞ՆՉՆ Է ՍԽԱԼ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ

2023-11-10 10:35

Վրդովմունքի ահռելի ալիք առաջացրեց, մասնավորապես՝ սոցցանցերի հայկական հատվածում, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը ռուս խաղաղապահների վերաբերյալ։ «Ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ կատարել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում։ Բացի այդ, զինվորականները մշտական փոխգործակցություն են պահպանում Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության անվտանգության ապահովման և հումանիտար իրավունքի նորմերի պահպանման համար»։

  • ԿԳՄՍՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է. ՈՒՐԵՄՆ Ո՞Վ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

    2023-11-10 09:53

    Նոյեմբերի 6-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում հայտնվեց հետևյալ հաղորդագրությունը. «ԿԳՄՍՆ-ն թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների (ֆիլմի-Մ.Գ) կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար իրականության հետ աղերս չունեցող տեսանյութը հերթական տեղեկատվական մանիպուլյացիան է»։ Բավական անշնորհք տեքստն ավարտվում է «ԶԼՄ մեր գործընկերներին» ուղղված կոչով՝ «չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը»։

  • Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ «ՄԵԾ ՅՈԹՆՅԱԿԸ» ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

    2023-11-09 17:08

    «Մեծ յոթնյակի» (այն է՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի) ԱԳ նախարարներն իրենց երեկ արված հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին։ Ահա այդ հատվածն ամբողջությամբ.

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-09 10:48

    Անդրանիկ Քոչարյանը ստում է: Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում չի ասել, որ Արշակ Կարապետյանին ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել Ռուսաստանի պահանջով: Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի 48-րդ թողարկման ընթացքում ասաց Նարեկ Սամսոնյանը` նշելով, որ այս մասին իրեն հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

  • ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

    2023-11-09 09:59

    Ինչպե՞ս փլուզել պետությունը: Գործընթացը բաղկացած է 4 փուլից, որոնք վաղուց հայտնի են, շատերի կողմից լավ նկարագրված, քանզի ոչինչ նոր չէ այս արևի տակ: Բայց չի խանգարի հիշեցնել։ Հենց այսօր, երբ Խանքենդիում տեղի ունեցավ Ադրբեջանի ԶՈՒ զորահանդեսը։ Հենց Խանքենդիում, որովհետև Ստեփանակերտում այդպիսի շքերթն անհնար կլիներ ի բնե։

  • ԻՆՉՈ՞Ւ ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ ՉԻ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ ՀՀ-Ն ԱԶԱՏԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

    2023-11-09 09:55

    Եվրոպական կուսակցության առաջնորդը, որը մայրաքաղաքի ընտրություններում չկարողացավ նվաճել երևանցիների վստահությունը, օրերս հնչեցրեց հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Անհրաժեշտ է արգելել ռուսական հեռուստաալիքները՝ որպես զանգվածային ոչնչացման միջոց»։ Ի հեճուկս Տիգրան Խզմալյանի՝ հայ հասարակության մտածող հատվածը վաղուց է հասկացել, որ հայերի և հայոց պետականության զանգվածային ոչնչացման միջոցը Փաշինյանն է և ՔՊ-ի արբանյակ կուսակցությունները, որոնց առաջնորդները պարբերաբար հանդիպում են Փաշինյանի հետ, նրանից պահանջելով անհապաղ դադարեցնել ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին և ՀՀ տարածքից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան։ Ուշադրություն դարձրեք. ոչ մի անգամ Խզմալյանը, Լևոն Շիրինյանը, Արման Բաբաջանյանը և նրա ակտիվ կուստեղակալ Ռուբեն Մեհրաբյանը չեն պահանջել, որ Փաշինյանը ազատի ՀՀ տարածքը ադրբեջանցի զավթիչներից: Ինչո՞ւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման պահանջը չի զուգորդվում ադրբեջանական զավթիչներից ՀՀ-ն ազատելու պահանջով։

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԵԼ

    2023-11-08 16:37

    Հայաստանի իշխանությունները հրաժարվում են մեկնաբանել, թե Տրոցենկոյի՝ ամերիկյան սև ցուցակում հայտնվելու փաստը ինչ բացասական հետևանքներ կունենա ՀՀ տնտեսության վրա։ «Որևէ մեկնաբանություն չկա»,- երկու օր մտածելուց հետո այսպես են արձագանքել պետական գույքի կառավարման կոմիտեից։

  • ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՆԴԵՆՑ Է. ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ` ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ

    2023-11-08 16:33

    Վերջին շրջանում սոցիալական ցանցերում հրապարկումների համար հարուցված քրեական գործերը վտանգավոր տենդենց են, քանի որ ատելության խոսքի կոշտ մեկնաբանությունը կարող է բախվել արտահայտվելու ազատության իրավունքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

  • ՀՈՒՇԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, կամ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-20-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    2023-11-08 09:07

    Արդեն մի քանի օր շարունակ ադրբեջանական ԶԼՄ-ները իրար հերթ չտալով հաղորդում այն մասին, որ նոյեմբերի 8-ին Ալիևը նախատեսում է «հաղթանակի շքերթ» անցկացնել Ստեփանակերտում՝ ի նշանավորումն 44-օրյա պատերազմի ավարտի 3-րդ տարեդարձի և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ձգված ցեղասպանության անպատիժ իրականացման:

  • Ե՞ՐԲ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼՈՒ «ԱՐՑԱԽ» ԲԱՌԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-11-07 09:29

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։