ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱՐՏԱԿԱՐԳ ՔԱՅԼԵՐ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

2023-10-06 13:28

Ինչո՞ւ է պետք պայքարի նոր ձևաչափ և որն է ճիշտ ճանապարհը Անունը դնենք կոմիտե, հարթակ, դաշինք. միայն թե՝ սկսենք ։ Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում սկսվի պետականության անզուսպ փլուզում՝ Արցախի դատարկման ինտենսիվությամբ։ Շատ մեծ է անվերահսկելի զարգացումների հավանականությունը։ Արտաքին գործոնները և իշխանության որակն ու քայլերը դրան են տանում։ Հանրային նոր ձևաչափը չափազանց կարևոր է՝ պետականության անկման անկառավարելի, անզուսպ խուճապ թույլ չտալու և փոփոխությունների լայն պլատֆորմ ստեղծելու համար, որը կբերի տրամաբանական իշխանափոխության՝ միակ հնարավորությունը՝ պետությունը պահելու։