ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ ԿԼՈՒԾԱՐՎԻ. ՆՈՐԸ ԿՍՏԵՂԾՎԻ. ԶԼՄ
Վազգեն Մանուկյանը ներկայացրել է «Ազգային կոմիտե» շարժման հետագա անելիքները:
Վազգեն Մանուկյանը ներկայացրել է «Ազգային կոմիտե» շարժման հետագա անելիքները:
1991թ.մարտի 17-ի այսպես կոչված Համամիութենական հանրաքվեն ցույց տվեց, որ ԽՍՀՄ-ը փլուզվել էր դեռ մինչև 1991թ. դեկտեմբերի 9-ի Բելովեժյան համաձայնագրերը: Մարտին ՀՀ ԳԽ-ն որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից ելքի համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին, հանրաքվեն կայացավ նույն թվականի սեպտեմբերի 21-ին: Դրան նախորդել էր «Կոլցո» պատժիչ գործողությունը (1991թ.ապրիլ-օգոստոս), որը նպատակ էր հետապնդում ստիպել Հայաստանին միանալ միութենական նոր պայմանագրին և հրաժարվել Արցախի անկախության համար պայքարից:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
Քաղաք-ուրվական: Դեռևս մի քանի շաբաթ առաջ այսպես բնութագրեց երբեմնի ծաղկուն Ստեփանակերտը Ալ-Ջազիրա հեռուստաալիքի թղթակիցը։ Ուրվական քաղաք, որտեղ մնացել են միայն սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ, Կարմիր խաչի աշխատակիցները և սակավաթիվ ծառայողներ, որոնք դեռևս չեն ավարտել որոնողական աշխատանքները: Եվ սնունդ փնտրող սոված շներ: Նույնպիսի քաղաք- ուրվականներ են Ասկերանը, Մարտունին, Մարտակերտը…
Ով ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին. ոչ թե որովհետև «յան» ազգանուն ես կրում, ինչպես մենք, ոչ թե որովհետև ծնվել ես Հայաստանում կամ տատդ-պապդ հայ են, այլ որովհետև ընտրել ես հայ լինելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Մարդը իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, ու որ դա չէ կյանքում ամենակարևորը։ Որ կարելի է գնալ գիտակցված անձնազոհության՝ բարձր գաղափարների համար, որ կարելի է հավատալ ու մնալ մարդ՝ ամենաանմարդկային պայմաններում։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը եւ առաջադրված մեղադրանքին Ադրբեջանի կողմից:
Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյան:
Անտանելի ցավով տեղեկացա Ալիեւի վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առեւանգելու եւ ազատությունից ապօրինաբար զրկելու մասին: Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այժմ, կալանավորված Դավիթ Տոնոյանի տարածած հայտարարությունում:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքները Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000 հայերի բռնի տեղահանման փաստերի, հանցանքների ապացույցների ամրագրման նպատակով:
Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թենածու Վարուժան Գեղամյանը: