ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՊԿ-Ի ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹԸ. ԱԱԾ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն, «Պահեստազորի սպաների» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։