ՆՈՐ ԴԵՄԱ՞ՐՇ, ԹԵ՞ ՀԱՊԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՔԱՅԼ․ ԻՆՉ ԿԱ ՔՎՈՏԱՅԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ` ՀՀ ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարվելը բազմաթիվ վարկածների ու դատողությունների տեղիք է տալիս: Պաշտոնական Երևանի շարժառիթները հասկանալը դժվար է, քանի որ իրավասու կառույցներն առայժմ սահմանափակվում են միայն չոր տեղեկատվությամբ։ Ամեն դեպքում, սա այս տարի Հայաստանի երկրորդ լուրջ դեմարշն է ռազմաքաղաքական այս կառույցի դեմ։ Հունվարին հայտնի դարձավ, որ հայկական կողմը հրաժարվել է ընդունել հավաքական ուժերի նախապես ծրագրված «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունները։