2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԳՐՈՀԸ ՈՃԻՐ ԷՐ ԱՌԱՆՑ ՊԱՏԺԻ
Հերթական սուտը՝ ռեժիմի հանցագործությունները թաքցնելու համար Օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, աչքն էլ չթարթելով, հայտարարեց լրագրողների հետ զրույցում, թե ընդդիմությունը ճանաչել է 2021թ.արտահերթ ընտրությունների արդյունքները: Դա անպատկառ սուտ է, քանզի ընդդիմությունը վիճարկել է այդ արդյունքները Սահմանադրական դատարանում: Սիմոնյանը տեսախցիկների առջև ասաց նաև, որ ՍԴ-ին դիմում չի եղել։ Խոսնակի սուտն ամենևին էլ «բարեխիղճ մոլորության» հետևանք չէ. ռեժիմն անում է ամեն ինչ, որպեսզի հավաքական հիշողությունից ջնջի հանցագործությունների աղաղակող փաստերը։