ՄՈՏՈՑԻԿԼԵՏԱՅԻՆ ԳԵՂԵՑԻԿ ԹԻԿՆԱԽՈՒՄԲ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻ ԱՌԹԻՎ
Չեմ հիշում՝ ինչ առիթով, բայց ժամանակին Վլադիմիր Պուտինը մի անեկդոտ պատմեց ծովային սպայի մասին, որը որդուն դաշույն է նվիրում, իսկ վերջինս վերցնում ու փոխանակում է դա ժամացույցի հետ: Հայրը նայում է ժամացույցին ու ասում. «Այո, գեղեցիկ է, միայն թե այսպիսի մի բան եմ պատկերացնում. ես տանը չեմ, մեր տան վրա ավազակներ են հարձակվում, ամեն ինչ ջարդուփշուր են անում, թալանում, ծեծում, բռնաբարում քրոջդ, և այդժամ մտնում ես դու, նայում ժամացույցին ու ասում՝ «Մոսկովյան ժամանակով՝ քսաներեքն անց է երեսուն րոպե»։