ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հայաստանում սոցիալական վիճակը վատանում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիգշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում ուղերձով դիմել է քաղաքացիներին, հայտնում է ԱՌԿԱ-ն:
Հայաստանում սոցիալական վիճակը վատանում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիգշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում ուղերձով դիմել է քաղաքացիներին, հայտնում է ԱՌԿԱ-ն:
«Հայաստանի իշխանությունների անգործությունը ոգևորում է ադրբեջանցի ահաբեկիչներին և զավթիչներին հակաիրավական նոր գործողությունների»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում արձանագրում է քաղաքագետ Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
Ոչ մի խաղաղության օրակարգ չկա և չի լինելու թշնամու կողմից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կատարած օպերատիվ վերլուծության հիման վրա՝ 2021 թվականին ցորենի ինքնապահովման մակարդակը կազմում է մոտ 26,4%: Այդ մասին հաղորդել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնից՝ ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը։ 2021 թվականին հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը կազմել է 123 314 հա, որից ցորենինը՝ 58 967 հա: 2021 թվականին աշնանացանը կատարվել է 53 335 հա տարածքում:
Այսօր, կառավարության նիստում Նիկոլն ընդարձակ ելույթ ունեցավ, որի բուն կոնտեքստը հիասթափությունը, անօգնականությունն ու անճարությունն էր: Սա փաստ է, որը երևաց հերթական անգամ: Սա վախեցած ու սեփական սխալների հետևանքների համար մեղավոր փնտրողի հերթական ելույթ էր:
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ մեկնաբանել է Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական համաժողովը, որի շրջանակներում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացը և վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը առաջ մղելու այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի վերջնարդյունքում այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ»,- ասել է Միրզոյանը:
Խորհրդարանի ՔՊ խմբակցությունում կա մի պատգամավոր, որը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից։ Նախ՝ տարիքով. նա կրկնակի ավելի մեծ է, քան Նիկոլի կաթնակերների մեծամասնությունը, իսկ գուցե նույնիսկ ավելի մեծ։ Երկրորդ. սա ոչ միայն ծառայել է բանակում, այլև կադրային զինվորական է և 2000-2008թթ. նույնիսկ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետի պաշտոնը։ Ավելին, մասնակցել է պատերազմներին, համենայնդեպս այդպես են գրում։ Ունի գեներալ-լեյտենանտի կոչում, պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ մի շարք շքանշաններով ու մեդալներով: Թվում է՝ ինչո՞վ օրինակելի ծառայություն չէ երկրին։ Որոշակի ժամանակից ի վեր, սակայն, Մելքոնյան Գագիկ անունով (խորհրդարանի կայքում նա նշված է որպես Գուրգեն) սույն գեներալը տվել-անցել է իր երիտասարդ համախոհներին՝ Արցախի վերաբերյալ զազրելիագույն հայտարարությունների մասով։
Ինչպեսև ցանկացած ինտեգրացիոն միությունում, ԵԱՏՄ-ում գոյություն ունի պայմանագրի կետ այն մասին, որ անդամ երկրներից մեկի տնտեսությանը սպառնացող իրավիճակների առկայության դեպքում այդ երկիրն իրավունք ունի կիրառել ներմուծման-արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, որպեսզի պաշտպանի իր տնտեսությունը:
Աշխարհը վաղուց բաժանված է երկու բլոկի՝ պայմանականորեն «կոմունիստական»՝ Մոսկվայի գլխավորությամբ և արևմտյան՝ ՆԱՏՕ-ի առաջնորդությամբ։ 20-րդ դարում բլոկների և միջուկային զենքերի բաժանումը հանգեցրեց սպառազինությունների մրցավազքի՝ ով առաջինը ստանա զենքի առավելությունը, նա կհաղթի համաշխարհային առաջնորդության համար երրորդ պատերազմում: Այս առճակատման հետևանքով աշխարհը լսեց բազմաթիվ պատմություններ լրտեսների և գործակալների մասին, հոգեբանական գործողությունների, գունավոր հեղափոխությունների (Վրաստան, Ուկրաինա, Հայաստան), այլ երկրների ղեկավարների բռնի տապալման, կենսազենքի, ընդդիմությանն ու զինյալներին աջակցելու, դիվերսիաների և ահաբեկիչների մասին։