Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՑՔ
Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը։ Սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով հակամարտության և համաշխարհային բարիկադավորման մասշտաբները։
Մեր աչքի առաջ տեղի է ունենում նախկին աշխարհակարգի փլուզումը։ Սա չափազանցություն չէ՝ հաշվի առնելով հակամարտության և համաշխարհային բարիկադավորման մասշտաբները։
Այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է: Այս մասին ասվում է ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանն ու գրել.
Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։
Ռուսաստանի Զինված ուժերը բացահայտել են Կիևի կողմից ռազմա-կենսաբանական ծրագրի հետքերի շտապ մաքրման փաստերը։ Այս մասին երեքշաբթի օր հայտարարել Է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Դեկտեմբերի 5-ից ի վեր նշանակված չեն վարչական միավորների ղեկավարները Ձուկը գլխից է հոտում, սակայն կառավարման վերին և միջին օղակներում տիրող ճգնաժամը բնավ այնքան նկատելի չէ, որքան բարդակը տեղական ղեկավարության մակարդակով, որը, ինչպես հայտնի է, ավելի մոտ է ժողովրդին: Ստորև ներկայացված պատկերը հստակ արտացոլում է, թե ինչ է կատարվում պետկառավարման համակարգում. բուռն գործունեության իմիտացիան փոխարինել է կոնկրետ հարցերի լուծմանը բոլոր մակարդակներում:
Մարտի 2-ին մոտ 80 ականավոր գիտնական-ակադեմիկոսներ, գիտությունների թեկնածուներ և դոկտորներ, մտավորականության այլ ներկայացուցիչներ հանդես եկան ի աջակցություն փետրվարի 18-ին ընդունված «Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» օրենքի: Հայտարարության հեղինակներն ու ստորագրողները դիմեցին ՀՀ իշխանություններին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ապահովել իրենց Հայրենիքում ազատ ապրելու արցախցիների իրավունքը, վերադարձնել հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակության վայրեր, ինչպես նաև վերսկսել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:
Ցորենի պաշարների մասին տեղեկությունը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով առկա ռիսկերի մասին հարցին, հաղորդում է Sputnik Արմենիան: «Ցորենն այն ռիսկերից մեկն է, որը կարող է բխել ռուս-ուկրաինական ճգնաժամից։ Բայց ինչո՞ւ են բոլորը կենտրոնանում դրա վրա: Ի վերջո, կան այլ խնդիրներ։ Միգուցե, դրանք շատ ավելի կարևոր են, քան ցորենը»,- ասել է Աղաջանյանը։ Էկոնոմիկայի նախարարությունը, «Քաղաքացիական պայմանագրի» մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի պնդմամբ, անում է ամեն ինչ, որպեսզի ռիսկերը կառավարելի լինեն։
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, արձագանքելով թշնամու գնդակից Երասխում հայ զինծառայողի սպանությանը, գրում է. «Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և անմիջական պատասխանատվություն են կրում այսօր՝ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար:
ԱՄՆ-ը ( Սպիտակ Տան (ԱԱԽ-ի) պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Խորն) դատապարտում է ԶՈւ մասին կեղծ լուրեր տարածելու համար, քրեական պատասխանատվություն ենթադրող ռուսական նոր օրենքը: