ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՉՄՈՌԱՆԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2021-12-14 13:41

Մեր հանրությանը բնորոշ քաղաքագիտական պարզամտություններից մեկն իշխանությանը տևականորեն ծառայած, սակայն որոշակի փուլում նրա հետ ինչ-ինչ խնդիրներ ունեցած և համակարգից հեռացված կամ ազատված գործիչներին անհարկի հերոսացնելն է։ Դա այսօր արվում է դեռևս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, բայց փորձարկվել է շատ այլ գործիչների դեպքում՝ երբեմն «ազատելով» նրանց իրենց բաժին պատասխանատվությունից։

  • ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ Ե՛Վ ՆՊԱՏԱԿ, Ե՛Վ ՄԻՋՈՑ

    2021-12-14 10:28

    Որքան հետևում ես խորհրդարանի աշխատանքին, առավել ևս՝ ԱԺ-կառավարություն անբովանդակ հարցուպատասխանին, այնքան ավելի ակնհայտ է դառնում միայն խորհրդարանական ճանապարհով իշխանափոխության անհնարինությունը։ Կառավարությանն անվստահություն հայտնելու սահմանադրական հնարավորության պատուհանն օրենքի ուժով կարող է բացվել միայն 2022-ի օգոստոսին, և պարզ է, թե ինչպես է իրեն պահելու կառավարող խմբակցությունն ընդդիմության կողմից նման նախագծի ներկայացման դեպքում։ Որպես վերջին տարբերակ՝ ռազմական կամ արտակարգ դրության հաստատումը կա ու կա, այն ներքաղաքական յուրօրինակ պաշտպանիչ վահան է կառավարության համար։

  • ԱՇՈՏՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․ «ԱՌԱՋԱՐԿՍ ՈՒԺԻ ՄԵՋ Է: ԱՐԻ»

    2021-12-14 10:22

    Հրապարակվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ։

  • ՆԻԿՈԼԻ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱ՞Ն

    2021-12-13 18:39

    Դեկտեմբերի 8-ին խորհրդարանում Փաշինյանը հանդես եկավ մի շարք կարևոր հայտարարություններով, որոնք, ինչպես հետո ասացին ընդդիմադիրները, «պետք է համամակողմանի ուսումնասիրվեն և հետաքննվեն»: Ցավոք, մեծապես կասկածում ենք, թե դա կարվի, հենց թեկուզ այն պատճառով, որ ընդդիմության ականջի կողքով անցավ, օրինակ, նրա այն վտանգավոր հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»:

  • ԴԱՏԱՎՈՐ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԲԴԽ ՆԻՍՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-12-13 15:58

    Ընդանում է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական տույժի ենթարկելու գործով ԲԴԽ նիստը։  

  • ՈՉ ՄԻԱՅՆ ԳԼԽԻԿՈՐ ԲԱՆԱԿՑՈՂԸ, ԱՅԼԵՎ ՊԱՐՏՎԱԾ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

    2021-12-13 10:10

    Խորհրդարանական վերջին հարցուպատասխանից հետո ամենաճնշող գիտակցումն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն 44-օրյա աղետալի պատերազմում, այլև ապագա անխուսափելի մեծ ու փոքր ճակատամարտերում, սահմանային սադրանքներում, ընդհուպ՝ հնարավոր լայնամասշտաբ պատերազմում է փաստացի գերագույն գլխավոր հրամանատարը լինելու, որքան էլ ԱԺ-ն պատերազմ հայտարարած չլինի։ Կարևորը՝ պատերազմի ամբողջ ընթացքում ստելն է, ապաշնորհ ռազմաքաղաքական ղեկավարման արդյունքում զորքերում ու թիկունքում խուճապ հրահրելը, վերջում՝ մեղքը բացառապես բանակի վրա բարդելը։ Ինչ խոսք, այս շնորհներով Փաշինյանը լիուլի օժտված է։

  • Հակոբ ՃԱՂԱՐՅԱՆ․ «ՍՏՈՒՄ ԵՍ, ՔԱՂԱՔԱՑԻ ՓԱՇԻՆՅԱՆ»

    2021-12-13 09:46

    Ստում ես, քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին: Քեզ պետք չեն պետական ինստիտուտները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

  • ՄԻՆՈՒՍ ԵՐԵՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ. ՍԱ ԱՐԴԵՆ ՊԼՅՈՒՍ Է

    2021-12-10 18:31

    Ըստ Սահմանադրական դատարանի որոշման, «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը պետք է ազատ արձակվեն: Նիկոլ Փաշինյանի հերթական պատվերը տապալվեց։ Նա կրկին ապտակ ստացավ իր իսկ նորացրած ՍԴ կազմից։ Բայց Նիկոլը սովոր է դրան։

  • ՕՐԵՆՔԻ ՀԱՂԹԱՆԱԿ, ԹԵ՞ ԿՈՆՅՈՒՆԿՏՈՒՐԱ

    2021-12-10 18:17

    «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ արտահերթ նիստ հրավիրելու և Չարչյանի կալանքը չեղարկելու նպատակով: Այս մասին փաստաբանը հայտնել է դեկտեմբերի 9-ի երեկոյան իր ֆեյսբուքյան էջում։ Առիթը Սահմանադրական դատարանի որոշումն է, հայտնում է Sputnik Արմենիան։

  • ԿԵՂԾԻՔԻ ՇՔԵՐԹ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԳՆՈՎ

    2021-12-10 10:21

    Բաքվի և Անկարայի կողմից Հայաստանին ուղղված նոր սպառնալիքները միս ու արյուն են ստանում՝ միջազգային հանրության ավանդական լռության պայմաններում։ Որքան էլ թշնամական թեզերն սպասարկող հայաստանյան վարչակազմի ղեկավարները խորհրդարանական ամբիոնից պնդեն, թե օրակարգում Ադրբեջանի հետ փոխըմբռնման հիման վրա պայմանավորվածությունների իրականացումն է, ակնհայտ է, որ ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակը գերլարված է, և Բրյուսելում Փաշինյանի հետ հաղորդակցությունների բացման և սահմանազատման հարցերով չպայմանավորվելու դեպքում մեր սահմաններին կարող են տեղային, ընդհուպ՝ միաժամանակյա սադրանքներ հրահրվել։