ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԼՌԵԼ՝ ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

2021-12-07 10:00

Սոչիի հանդիպումից անցավ 10 օր։ Ի՞նչ է կատարվել Սոչիում, ի՞նչ են համաձայնեցրել, ի՞նչ են բանակցում փոխվարչապետները, ու՞ր է գնում պրոցեսը։ Այս հարցերը մի շաբաթ է՝ մարդիկ իրար են տալիս, բոլորը՝ բոլորին։ Պատասխաններ չկան։

  • ՄԱՐՏՈՒՆԵՑԻ ՀՈՎԻՎԸ, ԻՆՉՊԵՍԵՎ ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐԸ, ՍՊԱՆՎԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀՐԱՄԱՆՈՎ

    2021-12-06 19:16

    Հոկտեմբերի 9-ին Արցախում դիպուկահարի կրակոցից սպանվեց Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը, որն աշխատում էր իր տրակտորի ղեկին, նրա կողքին ռուս խաղապահ էր նստած, ևս մի քանի ռուս զինվորներ, ինչպես իրենց էր թվում, ապահովում էին գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը դաշտում: Նոյեմբերի 8-ին Շուշիի ճանապարհի խաչմերուկում ջրատարի նորոգման աշխատանքներ կատարելիս ադրբեջանցի ավազակի դիմահար կրակոցից սպանվեց 22-ամյա Մարտիկ Երեմյանը, նրա երեք գործընկերները վիրավորվեցին: Մոտ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 3-ին, չեզոք գոտում գերեվարվել և ադրբեջանական դիրքերում սպանվել է Մարտունու շրջանի բնակիչ, 65-ամյա հովիվ Սեյրան Սարգսյանը:

  • ԻՆՉՈ՞Ւ ԱՐՑԱԽԸ ԿՈՐՑՐԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵՑ «ԼԱՎՐՈՎՅԱՆ ՊԼԱՆԸ»

    2021-12-06 12:24

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտքի վերջին գոհարները, դրանց շուրջ առաջացած միջպետական սկանդալն ու ՌԴ ԱԳՆ պատասխան հայտարարությունը դարձյալ թարմացրին հայաստանյան հանրության հիշողությունն արցախյան հակամարտության կարգավորման նախընթաց տարբերակների շուրջ։ Մասնավորապես, հստակեցվեց, որ այն, ինչ Հայաստանում ընդունված է անվանել «լավրովյան պլան», իրականում ոչ թե հակամարտության հանգուցալուծման փաթեթ է, այլ ժամանակին գոյություն ունեցած պայմանական աշխատանքային տարբերակ, որը վերաբերում էր ոչ թե կոնֆլիկտի սկզբնապատճառին, այլ հետևանքներին։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ ԲԱՎԱՐԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

    2021-12-06 11:07

    Քանի որ կապիտուլյանտները ՏԻՄ-երն արդեն քաղաքականացրել են և համայնքների ավագանիները դարձրել են կուսակցական «ժողովներ», հետևաբար գրեթե տարբերություն չկա համապետական և համայնքային ընտրությունների միջև։

  • ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ Ի ՊԱՀ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    2021-12-04 10:20

    Գիտակցո՞ւմ է արդյոք այս իշխանությունը, որ պատերազմում պարտության, արցախյան հարցի առկախման և պայմանական «Սյունիքի հարցի» առաջացման գնով ապագա սերունդների ուսերին մի նոր ծանր բեռ է թողնում, հավանական է՝ նոր պատերազմ։ Իսկ այն հաղթելու համար պետք է օգտագործել հարաբերականորեն խաղաղ ժամանակահատվածն ու պատրաստվել, մինչդեռ այսօր ճիշտ հակառակն է արվում։ Եթե 44-օրյա պատերազմը տրամագծորեն տարբերվում էր առաջին արցախյան պատերազմի՝ որսորդական հրացանների, ֆիդայական ջոկատների ու թշնամու հետ դիմահար մարտերի տրամաբանությունից, ապա միայն ենթադրել կարելի է, թե հայ-ադրբեջանական հնարավոր ապագա պատերազմում թշնամին ինչ գերժամանակակից սպառազինություն կարող է կիրառել մեր դեմ։

  • ՏԽՈՒՐ ՁԵՌՆԱՐԿ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2021-12-03 19:53

    «Արտաքին քաղաքականության ռացիոնալությունը ցինիզմից բաժանվում է փխրուն սահմանագծով, որը կոչվում է պարկեշտություն։ Պարկեշտության ճգնաժամ, բարոյականության ճգնաժամ, արդարության ճգնաժամ. ահա թե ինչն եմ ես համարում կարևոր մարտահրավերներից մեկը համաշխարհային վերաիմաստավորումների ժամանակակից միտումներում». Սա մեջբերում է Սերժ Սարգսյանի ելույթից՝ «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային տեսակոնֆերանսում։

  • ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ

    2021-12-03 18:24

    Կապիտուլյանտն առանձնակի ատելություն է տածում հաղթանակի գեներալների նկատմամբ Լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին ցուցադրական սպանում էին, երկարաձգելով կալանքը, չնայած ծանրագույն ախտորոշումներին։ Հետո թույլ տվեցին տուն գնալ՝ մահանալու, բայց նա ձգտում էր հասնել Արցախ, որն այդ օրերին դիմակայում էր թուրք-ադրբեջանական ագրեսիային։

  • Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԼԵԳԻՏԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ ԵՎ ԴԱ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է

    2021-12-03 18:07

    Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը որևէ կոնկրետ լուծում չէր ամրագրում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կոնկրետ «զգայուն» և «ցավոտ» լուծումների մասին փաստաթղթի տակ չպետք է լիներ Փաշինյանի ստորագրությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

  • ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՌՈՐ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ. ԻՆՉՈ՞Ւ Է ՖԵՅՍԲՈՒՔԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՄՈՆԹԵԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

    2021-12-02 18:47

    «Պարզվում է, արդեն ամիսներ է, ինչ Հայաստանի ազգային հերոսի պատկերով գրառումներ է Ֆեյսբուքը հեռացնում, մարդկանց արգելափակում, Մոնթեին նվիրված էջերը ջնջում, իսկ ՀՀ պետական որևէ կառույցի տանձին չի դա։ Տեսե՛ք, երբ ինչ-որ մեկը Նիկոլին կամ որևէ պաշտոնյային հայհոյում է, միանգամից ամբողջ ԱԱԾ-ն ոտքի են հանում, գտնում են… Դե... Մոնթեն իրենց պետք էր նիկոլների ռեյթինգի համար։ Մոնթեն իրենց համար այլևս ակտուալ չէ, Հայաստանի ու Հայաստանի հերոսների հետ էլ որևէ հոգևոր կապ իրենք չեն զգում։ Եվ ըստ այդմ՝ ինչո՞ւ պետք է տեղներից ժաժ գան... Ասենք, թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգն ինչո՞ւ պիտի ՖԲ-ում ՀՀ ազգային հերոսների անունը պաշտպանի։ Ինչքան շուտ հայերը մոռանան, որ երբևէ հերոսներ են ունեցել, պետություն են ունեցել, այդքան ավելի կհեշտանա ադրբեջանցիների և նրանց կամակատարների գործը»։

  • ԲԱՔՈՒՆ ԲԹԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԵՎԱՆԸ՝ ՁԱՅՆԱԿՑՈՒՄ

    2021-12-02 15:04

    Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները դեռ չվերլուծած, մեր բանակցային բացթողումները չարձանագրած՝ հայաստանյան հանրությունը հիմա էլ քննարկում է բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովը՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ, ինչ-որ պատրանքներ է տածում հնարավոր հայանպաստ ձևակերպումների ընդունման հարցում։ Առավել սթափ և գիտակից զանգվածը միայն Զինված ուժերի վերակառուցման, արդիականացման և համալրման, հայ զինվորի բազկի ուժի հետ է հույս կապում՝ իբրև գերագույն արժեք։