ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿՈՄՊՐՈՄԱՏ՝ ՑՊԱՀԱՆՋ

2021-11-26 22:30

Գյուլնազ տատի հեքիաթների շարունակությունը Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին Փաշինյանի պատասխաններից ոչ շատ առաջ իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց հապշտապ հորինած մի առասպել, թե Փաշինյանը, իբր, հրաժարվել է ինչ-որ բան այնտեղ ստորագրել, և ընդհանրապես, ոտքը գետնին է զարկել... Սաստելով ոչ այն է Պուտինին, ոչ այն է Ալիևին, իսկ գուցեև՝ երկուսին միանգամից։ Նոյեմբերի 23-ին Փաշինյանը պատմեց, թե հրաժարվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպումից, որը, մի շարք կանխատեսումներով, պիտի ավարտվեր ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ:

  • Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՍՈՉԻՈՒՄ

    2021-11-25 20:11

    Վաղը Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը: Քննարկվելու է անցած տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Է՛լ ավելի ստույգ՝ հաղորդակցության ապաշրջափակման ու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման ու սահմանազատման իրականացման «ճանապարհային քարտեզի» հարցերը։

  • ՍՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ՝ «ՀԱՆՁՆԵՆՔ ՄԱՍԸ, ՈՐ ՉԿՈՐՑՆԵՆՔ ԱՄԲՈՂՋԸ»

    2021-11-25 14:44

    44-օրյա պատերազմի օրերին ստի պետական քարոզչությունը, փաստորեն, այս իշխանությունը ոչ միայն մարսել է, այլև Հայաստանի տարածքային նորանոր զիջումներն ու Արցախից վերջնական հրաժարումը փորձում է փաթեթավորել նույն տրամաբանության մեջ, այն է՝ զիջում ենք մասը, որ չկորցնենք ամբողջը։ Պատերազմի ընթացքում հանրության շարունակական մոլորեցումը հար և նման է վերջին ամիսներին խորհրդարանի ամբիոնից և իր ֆեյսբուքյան վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի ստերին, որոնք որևէ քննադատության չեն դիմանում, բայց հանրության մի մասի կողմից ցավալիորեն դեռևս ընդունելություն են գտնում։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԻ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-11-25 12:58

    Մեզ պետք չի Սյունիքով Ադրբեջան այդ ճանապարհը, որովհետև մենք այդքան բեռ, օրինակ՝ երկաթուղային, Իրան տեղափոխելու չունենք, չունենք նաև անվտանգային երաշխիքներ, այդ ճանապարհն այդ գնով մեզ պետք չէ:

  • «ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

    2021-11-24 21:08

    Խոշտանգում՝ ստով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին ստի 44 օրերը հիմնովին ու տևականորեն խարխլեցին հայ հասարակության վստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Մայիսի 12-ին Սյունիքի մարզ զավթիչների ներխուժման մասին հասարակությունը տեղեկացավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին մարզպետ Վահե Հակոբյանից: Նրա խոսքերից հայտնի դարձավ նաև զավթած դիրքերում օկուպանտների տեղակայման մասին։ Գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պնդում էր, թե ադրբեջանցիները «մոլորվել են»։ Ասենք, վերջինս մարզպետ է դարձել «հեղափոխությունից» հետո, իսկ մինչ 2018-ի ապրիլ ամիսը Մելիքսեթը հովիվ էր։

  • ՆԻԿՈԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ

    2021-11-24 16:55

    Դա մամուլի ասուլիս անվանել չի կարելի։ Նույնիսկ հարցուպատասխան անվանելը սխալ կլինի։ Ավելի շատ հիշեցնում էր մեկ անձի մենախոսություն, որն իր տեղում չէ։ Բայց չի ուզում դա ընդունել։ Նա վախենում է դա ընդունել։

  • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»

    2021-11-23 20:00

    3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

  • ԹՈՒՐՔԸ՝ ԱՆՓՈՓՈԽ, ՄԵՆՔ՝ ԱՆՈՒՂՂԵԼԻ

    2021-11-23 15:20

    Վերջին մեկ տարում շատ զուգահեռներ են տարվել հայաստանյան ներկայիս բարոյալքված վիճակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկման փուլի, հատկապես՝ 1920-ի թուրք-հայկական երկրորդ պատերազմի միջև։ 1920-ի սեպտեմբերից նոյեմբեր՝ 44-օրյա պատերազմից ճիշտ մեկ դար առաջ, թուրք զորահրամանատար Քյազիմ Կարաբեքերի խուժանին դիմակայող մեր բանակը փաստացի կազմալուծված վիճակում էր։ Մի կողմից՝ թիկունքում հայ բոլշևիկներն իրենց բարոյալքող քարոզչությամբ, մյուս կողմից՝ մի քանի տարի առաջ վերապրած ցեղասպանությունը թուրքական կանոնավոր զորքին հաղթելու կամ անգամ դիմադրելու հնարավորություն չէին թողնում։

  • ՄԵԿ ԱՆՁԸ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՈՒՄ Է ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ

    2021-11-23 08:47

    Հունիսի 20-ին ժողովուրդը քվեարկել է Սյունիքը հանձնելու օգտի՞ն Պաշտպանության նախկին փոխնախարար, մեծամասնության խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդավարի այն ռեպլիկին, որ իշխանությանը մեղադրում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը տալու մեջ, պատասխանեց խորհուրդով. «Է, գնացեք ու մի՛ տվեք»։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց քլունգ ու բահ վերցնել՝ ամրություններ կառուցելու համար։

  • Ի՞ՆՉ է ԿԱՏԱՐՎԵԼ ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՏ

    2021-11-22 19:38

    Նոյեմբերի 17-ի երեկոյան ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Բաքվից Երևան է թռչում Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, բերելով «բեռ -200»: Հաղորդվում էր, որ օդանավում հայ զինվորականների դիակներն են, որոնք զոհվել են սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով, գերիներ չկան: Մի քանի ժամ անց պարզվեց, որ Մուրադովը բերել է հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ագրեսիայի հետևանքով նախօրեին սպանված հայ մեկ զինծառայողի մարմինը: Առավոտյան ՊՆ-ն նշեց զոհվածի անունը. ավագ լեյտենանտ Տարոն Սահակյան, ծնված 1990 թվականին։