ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկ ԴԵՐԶՅԱՆ․ ՀՀԿ-Ի ԴԱՐԲՆՈՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՌԱՋ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԱՅՆ ՕՐԱԿԱՐԳԸ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԹԱՂԵԼ ԹՇՆԱՄԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԻՊԱՏՐԻԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԸ

2021-09-07 13:38

Գաղտնիք չէ, որ վերջին երեք տարիներին, պետական ինստիտուտների թույլ և ապիկար քաղաքականության ֆոնին Հայաստանի դիվանագիտության ծանր հրետանին հանդիսացել են ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀԿ-ի թիմը։

  • ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է. ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵԼ ՄՇՏԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ

    2021-09-07 07:48

    Խորհրդարանական ընդդիմությունը չի դադարում փորձել համոզել իշխող խմբակցությանը, որ անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն ու տեղ հատկացնել Արցախի հարցերին։ Կոնկրետ գործողություններով ցույց տալ և ուղերձ հղել Սփյուռքին ու ողջ աշխարհին այս հարցի նկատմամբ ՀՀ ԱԺ-ի սկզբունքային վերաբերմունքի մասին։ Հենց դրան է ուղղված ընդդիմության հերթական նախաձեռնությունը, որը վերաբերում է խորհրդարանական մշտական հանձնաժողովներին: «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է վերանվանել արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողովի»:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ Է ՀԱՍՑՎՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-09-06 18:23

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աստիճանաբար ինքնասպանության են տանում, քանի որ այն ոչ ոքի չի հետաքրքրում: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:  

  • ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԱՀԱԳՆԱՆՈՒՄ Է, ՄԵՐ ԽԱՂԱՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՈՐԱՆՈՒՄ

    2021-09-06 12:19

    Վերջին մի քանի շաբաթում Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները խոսեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորության մասին։ Ընդ որում, եթե Փաշինյանը Թուրքիայից եկող ինչ-որ անհասկանալի դրական ազդակների մասին էր ակնարկում, Էրդողանը վերահաստատեց Հայաստանին ներկայացվող նախապայմանների ավանդական փաթեթը, որի բավարարումից հետո իրենք պատրաստ են քննարկել Հայաստանի հետ սահմանի բացումն ու կապերի զարգացումը։

  • ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՌԵԺԻՄ՝ ՊԱՏԺԻՉ ՋՈԿԱՏՆԵՐՈՎ ԵՎ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՄԱՄԲ

    2021-09-04 13:34

    Մեր երկրի ուժային կառույցների նպատակային օգտագործման հարցում կամայականության մասշտաբները պատկերացնելու համար հարկ է երկու զուգահեռ իրողություն համադրել։ Առաջինը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ թշնամու առջև ամբողջովին բաց մնացած տասնյակ գյուղական համայնքներն ու ճանապարհներն են, երկրորդը՝ Ազգային ժողովի՝ որպես «սրբազան դռան» պահպանությունը, հատկապես երբ այնտեղ է ժամանում վարչապետը։

  • ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՍԱՆՁԱՐՁԱԿ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

    2021-09-04 10:00

    Փաշինյանը տապալեց ժողովրդավարությունը, մյուսները՝ ձեռքից բաց թողեցին… Փաշինյանի հռչակած «ժողովրդավարության բաստիոնը» արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վերջնականապես փոխարկվել է «բռնապետության բաստիոնի»։ Այս բնորոշման հեղինակը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն է։

  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ

    2021-09-03 16:06

    Որքանո՞վ է արդարացի այն վարկածը, որ Փաշինյանին հատուկ են իշխանության բերել Հայաստանում՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու համար։ Իհարկե, իրավական տեսանկյունից այս հարցի պատասխանը կարելի է տալ միայն այն բանից հետո, երբ Փաշինյանը կորցնի իշխանությունը և անցկացվի անաչառ հետաքննություն. այսօրվա ուժային կառույցները սպասարկում են վարչապետի շահերը, ինչի համար նրանց շռայլորեն վարձատրում են։ Բայց վաղ թե ուշ, երբ Նիկոլը կորցնի իշխանությունը, նա ցուցմունքներ կտա։ Ինքնախոստովանակա՞ն։

  • ԶՈՀԵՐԻ ԵՎ ԳԵՐԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՂՃԻ ՓՈՐՁԱՔԱՐ

    2021-09-03 13:39

    Ի թիվս կառավարության շենքի առջև պարբերաբար տարբեր սոցիալ-տնտեսական դժգոհություններ հայտնող խմբերի՝ ցուցարարների կայուն մի խումբ կա, որը վերջին տասն ամսում անհուսությունից թակել է գրեթե բոլոր պատկան գերատեսչությունների դռները՝ կառավարությունից և ԱԺ-ից մինչև ՊՆ և ԱԱԾ։ Խոսքն անհետ կորածների և գերիների բարեկամների մասին է։ Օրեր առաջ էլ կառավարության առջև բողոքի ցույց էին անում Եռաբլուրում պղծված գերեզմանում ննջող հերոս Նարեկ Գևորգյանի հարազատները։

  • Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ՄԻ ՆՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՐՋԱՓՈՒԼ ԲԱՑԵՑԻՆ

    2021-09-02 14:15

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ.

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԶԱՏՎԵ՞Ց «ՎԱԽԿՈՏ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՑ»

    2021-09-02 13:20

    Որքան ավելի խրոխտ ու խոստումնալից են պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի ելույթներն ու մարտակոչերը՝ պաշտպանելու Հայաստանի տարածքի ամեն սանտիմետրը, ուժով թշնամուն հեռացնելու մեր սահմաններից և կանխելու ադրբեջանական ոտնձգությունները, այդքան ավելի խղճուկ ու հուսահատ են փորձերը՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատելու մեր սահմանների անխախտելիությունը։ Թվում է՝ մեզ թողնված նույնիսկ նվազագույն կենսատարածքն այլևս որևէ միջոցով՝ ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, պաշտպանված չէ։