ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՈՅԱՑՆԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ

2021-08-27 10:18

Բավական էր միայն, որ արտգործնախարարի պաշտոնում չհաստատված և հետ՝ Անվտանգության խորհուրդ ուղարկված Արմեն Գրիգորյանը վերստանձնի իր պաշտոնը, նա դարձյալ սկսեց թրքահաճո հայտարարություններ անել, ինչպես ամիսներ առաջ, երբ իշխանության նախընտրական քարոզի հիմքում կեղծ խաղաղասիրական թեզն էր։ Հիմա էլ կառավարության ծրագրի ընդունման, ապա և Անվտանգության նոր ռազմավարություն և ռազմական նոր դոկտրին գրելու փուլն է, և ուրեմն՝ պետք է նախապատրաստել հանրությանը նոր զիջումների։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՓԱՍՏԵՐԸ ԱՂԱՎԱՂԵԼ ՉԵՍ ԿԱՐՈՂ, ԴՐԱՆՔ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՌ ԵՆ

    2021-08-27 09:35

    Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

  • ՄԻԱՅՆ ԹԵ՝ ԱՌԱՆՑ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ»…

    2021-08-26 19:05

    Անհասկանալի տարածքային զիջումներն Ադրբեջանին, որոնք արեց Նիկոլը, նոյեմբերի 9-ի համաձայնագրով ոչ մի կերպ չնախատեսված զիջումներն իրենց զգացնել են տալիս. ադրբեջանցիները երեկ կեսգիշերին մոտ փակել են Գորիս-Կապան ճանապարհահատվածը, թույլ չտալով անցնել մի քանի տասնյակ ավտոմեքենաների։ Ռուս և հայ սահմանապահների հետ բանակցություններից հետո մեքենաները բաց են թողել, սակայն ճանապարհի արգելափակումը հանել են միայն առավոտյան։ Այդպես է հաղորդվում, սակայն բացառված չէ, որ սադրանքները կշարունակվեն։

  • «ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՎ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔՆԵՐ․ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2021-08-26 18:37

    Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

  • ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-08-26 16:21

    ՀՀ կառավարության ծրագրում «Արցախի Հանրապետություն» ձևակերպում չկա Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակում, երբ ազգը կործանման տանող անձը վերընտրվում է: Այս մասին «Հայելի»-ում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  

  • ՀԱՆՑԱՎՈՐ ԵՆ Ե՛Վ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, Ե՛Վ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

    2021-08-26 16:20

    Ադրբեջանական 50 կամ ավելի զինծառայողներ 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը Դավիթ-Բեկ գյուղի շրջանում և հրաժարվում են բացել: Այս մասին հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

  • Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱՐԺԵՔ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ»

    2021-08-26 12:47

    Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում», որի շնորհիվ Հայաստանը կկորցնի ինքնուրույն զարգանալու որևէ հնարավորություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Գրառման մեջ նա մասնավորապես նշել է․

  • ԻՆՉՈ՞Ւ ԱՇՈՏԻԿՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՄԵԿՆԵՑ ԲԱՔՈՒ

    2021-08-26 08:17

    Վերջին օրերին Ֆեյսբուք սոցցանցում օգտատերերը տարածում են արտակարգ լուսավոր դեմքով ու կանաչ աչքերի համարձակ հայացքով մի երիտասարդի լուսանկար: Հովհաննես Գաբրիելյանն է, 23 տարեկան, անցած տարվա հոկտեմբերի 18-ից համարվում է Ջրականում անհետ կորած։ «Նա գերադասեց մնալ այն հողում, որը դուք հանձնեցիք, չնայած ինքը հրետանավոր էր, բայց դուք իրեն ինքնաձիգ տվեցինք ու ասեցիք` «դու պեխոտ ես»։ Հանուն ճշմարտության խոստովանենք՝ 9 պատրոն կրակել էր... Այսօր Հովհաննեսի հոգեհանգիստն է (օգոստոսի 24-ին-Մ.Գ.)։ Հոկտեմբերի 12-ից դին եղել է սառնարանում։ Մինչև վերջին օրը ծնողներին ասել են՝ «անհետ կորած ա, մասունքները չկան, գնացեք, ման եկեք»,- գրում է Արամ Գևորգյանը։

  • ՀՐԱՏԱՊ ՕՐԱԿԱՐԳԸ ԿԼԱՆՎԵՑ ՈՒ ԿՈՐԱՎ ՍԿԱՆԴԱԼԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

    2021-08-25 18:15

    Այս օրվան էլ հասանք. անվտանգության ծառայության աշխատակիցները ԱԺ նիստերի դահլիճում ծեծել են ժողովրդին առաջնային մանդատով օժտված պաշտոնատար անձանց: Չէ՞ որ հենց առաջնային մանդատի մասին են սիրում խոսել իշխող խմբակցության պատգամավորները, որոնք երեկ հանգիստ հետևում էին ծեծին։ Թե՞, ճիշտ ինչպես մեզանում ներկայումս հանրաճանաչ ու արդիական դարձած օրուելյան «Անասնաֆերմա»-ում, անվտանգության աշխատակցի առաջնային մանդատն ավելի առաջնային է, քան ընդդիմադիր պատգամավորներինը։ Դատելով Փաշինյանի հայտարարություններից և Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ԱԺ ամբիոնից նրա հայտնած շնորհակալությունից, այդպես է որ կա…

  • ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԹՇՆԱՄԱՆՔԸ

    2021-08-25 14:09

    Խորհրդարանին ներկայացված կառավարության ծրագրի հիմնադրույթը, պարզվում է, կայուն խաղաղության ձգտումն է, այսինքն՝ արևելյան և արևմտյան երկու հարևան պետություններն իբրև թշնամի չընկալելու կանխավարկածը։ Ադրբեջանի և Թուրքիայի կառուցողականության վրա հույս դնելով՝ կառավարող թիմը հույս ունի կարգավորելու հարաբերություններն այդ երկրների հետ և հավերժ փակելու թշնամանքի էջը։ Լավ բաժակաճառ է, իհարկե, եթե միայն չհիշենք, թե այդ որ երկրներն էին ամիսներ առաջ «Բայրաքթարներ» ուղարկում մեր զորքի և խաղաղ բնակչության վրա, այսօր էլ սպառնում են հայության ֆիզիկական ոչնչացմամբ։