ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԿԱ ԵՐԵՔ ԲԱՌ, ՈՐՈՆՑԻՑ ԴՐԱՆՔ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ. ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ԵՎ ՆԻԿՈԼ

2021-08-11 22:04

Օրվա ավարտին մի քանի կարևոր դիտարկում անեմ ԱԺ այսօրվա նիստի վերաբերյալ։

  • Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՄԵՆՔ ՈՒԶՈ՞ՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԼՐԱՑՈՒՑԻՉ 70 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՇՓՄԱՆ ԳԻԾ ՈՒՆԵՆԱԼ

    2021-08-11 20:20

    Վերջին օրերին կրկին ակտիվացնել է այսպես կոչված "անկլավների փոխանակման" թեման։ Հատկանշական է, որ ըստ մամուլում տարածված, նաև ՊՆ կողմից հաստատված/չհերքված տեղեկությունների` վերջին օրերին ռուս սահմանապահներ են տեղակայվել Տավուշի մարզի հենց այն բնակավայրերում, որոնք գտնվում են այդ "անկլավներին" կից` Ոսկեպար, Ազատամուտ, Այգեհովիտ գյուղերում։

  • ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ 9 ԱՄԻՍ. ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ

    2021-08-11 19:35

    Հուլիսի 3-ին Ադրբեջանից հայրենիք վերադարձան 15 հայ ռազմագերիներ, որոնցից 12-ը բառացիորեն նախօրեին Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էին 6 ամսվա ազատազրկման: Դրանից հետո, այսինքն՝ արդեն ավելի քան մեկ ամիս գերիների վերադարձ չի եղել, լոկ հաղորդագրություններ են ստացվում շինծու գործերով դատավճիռների մասին՝ 4, 6, 15, 20 տարի ... Եվ բացարձակապես անհասկանալի է, թե հատկապես ով է հայկական նոր կառավարությունում զբաղվում այդ հարցով և զբաղվո՞ւմ է արդյոք ընդհանրապես։

  • ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ՞

    2021-08-11 13:36

    Նախապատերազմյան Հայաստանի խոշորամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերից մեկը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումն էր։ 1990-ականներին կառուցված Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի հետ մեկտեղ՝ այն ապահովում էր Արցախի հետ Մայր Հայաստանի անխոչընդոտ կապը, ակտիվացրել էր նաև Գեղարքունիքի մարզի և Քարվաճառի շրջանի տնտեսական կյանքը։ Առանձնահատուկ նշանակալից էր այն, որ այդ ճանապարհը կառուցվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ համայն հայության մասնակցությամբ, և այդ մասին ցուցանակներն ու գրառումները մենք տեսնում էինք ճանապարհի ամբողջ երկայնքով։

  • ԲՀԿ-Ն ԶԲԱՂԵՑՐԵԼ Է ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՈՒԺԻ ԽՈՐՇԸ

    2021-08-11 08:30

    Ծառուկյանին լքեցին ռեժիմի ամենաանհաշտ հակառակորդները Իր հիմնադրումից հետո առաջին անգամ ԲՀԿ-ն չկարողացավ հաղթահարել իշխանության դեմ տրվող ձայներն իր օգտին ուղղելու առաքելությունը։ Այդ ձայները տրվեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։ Արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն ընտրողները չհավատացին։

  • ՆՈՐԱԿԱԶՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՓԱԿԵՑ ԱՐՑԱԽԻ ԷՋԸ

    2021-08-10 12:58

    Ո՞րն է խորհրդարանի դերը՝ զուտ օրինաստեղծ գործունեությո՞ւնը՝ օրենքներ ընդունելը կամ, ավելի ճիշտ, կառավարության ներկայացրած օրինագծերը դակե՞լը։ Ամենևին ոչ։ Խորհրդարանական պետության Ազգային ժողովը նախևառաջ քաղաքական հայտարարությունների ամենաբարձր հարթակն է և առաջնային մանդատով օժտված միակ ներկայացուցչական բարձրագույն մարմինը։ Այլ կերպ ասած, խորհրդարանը մի կողմից պետք է լինի հանրային տրամադրությունների հավաքական արտահայտողը, մյուս կողմից՝ ինքը պետք է քաղաքական օրակարգ և խոսույթ ձևավորի։

  • ՉԶՍՊՈՂ ԳՈՐԾՈՆ

    2021-08-10 09:17

    Ադրբեջանական զինված ուժերի մտքով անգամ չպետք է անցնի խախտել Հայաստանի սահմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ զորամասերից մեկում ներկայացնելով 3-րդ կորպուսի նոր հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին, հաղորդում է Sputnik Արմենիան։

  • ԵՐԲ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ

    2021-08-09 18:59

    XXI դարի առաջին տասնամյակում Հայաստանը ամենաուժեղ, ամենակենսունակ, ամենակայացած պետությունն էր Հարավային Կովկասում, հեղինակավոր խաղացող՝ միջազգային ասպարեզում: Թվում էր, թե իրականանում են Վազգեն Սարգսյանի խոսքերն այն մասին, որ XXI դարը մերն է լինելու... լավ է, որ Վազգեն Սարգսյանը չի տեսնում Հայաստանի ներկա օրը։ Չի տեսնում, մասնավորապես, նաև այն, թե ինչպես է իր հարազատ եղբայրը լպստում իր գործը կործանած մարդուն։ Ի դեպ, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Նիկոլից մնացած մեծ կտորը հիմա «դուխով» գլխարկը կլիներ։

  • ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷԼ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է

    2021-08-09 11:53

    ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածով՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող ցանկացած հարց լուծվում է բացառապես հանրաքվեի միջոցով։ Դա նշանակում է, որ եթե ՀՀ 29 հազար 743 քառ. կմ տարածքից անգամ մեկ հեկտար օտարվում է որևէ այլ պետության, այդ հարցով պետք է հանրաքվե կազմակերպվի։ Ընդ որում, քանի որ Հայաստանը հարևան պետությունների հետ սահմանազատման պայմանագրեր չունի, պետական սահմանագիծ է համարվում փաստացի սահմանը՝ կահավորված կա՛մ սահմանապահ ուղեկալներով ու ինժեներական արգելափակոցներով, ինչպես Վրաստանի, Իրանի և Թուրքիայի դեպքում է, կա՛մ էլ խրամատավորված մարտական հերթապահության իրականացմամբ, ինչպիսին հայ-ադրբեջանական առաջնագիծն է։

  • ՀՈԽՈՐՏԱԼԸ ՀԵՇՏ Է, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼԸ՝ ԴԺՎԱՐ

    2021-08-07 11:57

    Նորագույն համաշխարհային պատմությանը քաջածանոթ ցանկացած մեկը կմտաբերի որևէ պետության ղեկավարի հրաժարականի առնվազն մեկ օրինակ։ Խոսքն անգամ եվրոպական ժողովրդավար պետությունների մասին չէ, ասենք, օրինակ, Գերմանիայի, որի նախկին նախագահներից Հորստ Քյոլերը հրաժարական տվեց տնտեսական թեմայով իր մի վիճահարույց արտահայտության, իսկ նրան հաջորդած Քրիստիան Վուլֆը՝ մի բանկային ավանդի հետ կապված սկանդալի պատճառով։