ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ» ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՒԺԵՂ, ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ԱՌԱՋՆՈՐԴ

2021-01-20 09:19

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Վազգեն Մանուկյանը շարժման առաջնորդը չէ, նա շարժման թեկնածուն է անցումային կառավարության վարչապետի պաշտոնում և հանդես է գալիս այդ կարգավիճակով: Կարծում եմ, շարժումն առաջնորդի կարիք ունի։ Կա՛մ Մանուկյանը կդառնա այդպիսի առաջնորդ և իր ձեռքը կվերցնի շարժման կառավարումը, կա՛մ 17 կուսակցությունները ստիպված կլինեն զբաղվել այդպիսի առաջնորդի որոնումներով»։

  • ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՄՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՈՐԾԱԿԱԼ ԼԻՆԵԼ

    2021-01-19 20:56

    Յու.Սեմյոնովի վեպերից մեկում Շտիրլիցը մտորում է Բեռլինում ուրուգվայական գործակալների մասին. «Իսկը մրմուռ է շագանակագեղձում, այլ ոչ թե հետախուզություն, բայց ախր խցկվում են այնտեղ»։ Եթե նույնիսկ ուրուգվայական հատուկ ծառայություններն էին լրտեսում Եվրոպայում, ապա թուրքական հատուկ ծառայություններին, որոնք նույնպես, ճիշտ է, նրբագեղության տիպար չեն, Հայաստանում լրտեսել, ինչպես ասում են, Աստված ինքն է հրամայել։

  • «ՀԱՅԱՍՏԱՆ 2021» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

    2021-01-19 13:31

    Սիրելի´ հայրենակիցներ «Հայաստան 2021» նախաձեռնության ներքո կազմակերպված քվեարկության գործընթացն ավարտված է:

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ԹՎԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՆՊԱՏԱԿԸ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՇԻՆ ՓՐԿԵԼՆ Է

    2021-01-19 09:34

    Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Այսօր, ինչպես և հարյուր տարի առաջ, մենք փորձում ենք պարզել ճշմարտությունը, հասանելիություն ունենալ իրական տվյալներին և թվերին: Այս մասին Telegram-ալիքի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

  • «ՀԵՌԱՑԵ՛Ք, ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀՈՎ»

    2021-01-18 20:41

    Հայաստանի թուրք-ադրբեջանական լոբբին մտադիր չէ զիջել դիրքերը, իշխանական քարոզչությունն այս օրերին փորձում է անցնել գրոհի՝ հենվելով ձախողված քաղաքական գործիչների և արևմտյան հիմնադրամների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների վրա։

  • «ԱԶԳ-ԲԱՆԱԿ», ԹԵ՞ «ԱԶԳ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

    2021-01-18 20:10

    Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում ու սոցցանցերում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ հայկական բանակից հեռացնում են շուրջ 20 հազար պայմանագրային զինծառայողների՝ չերկարաձգելով նրանց հետ պայմանագիրը։ Այն ամենի խորապատկերին, ինչ տեղի է ունենում Արցախում, ինչպես նաև Հայաստանի սահմաններին, որտեղ բնակչության պաշտպանության հիմնական բեռն ընկած է աշխարհազորայինների ուսերին, այն դեպքում, երբ երկու հայկական պետությունների պետական սահմանների գիծն էականորեն ավելացել է, այդ հաղորդագրությունը անհասկանալի ու տագնապահարույց թվաց։ Սակայն Պաշտպանության նախարարությունից ոչ մի մեկնաբանություն չհաջորդեց, ինչը ստիպում է մտածել, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Եվ առավել արդիական դարձնում հետևյալ հարցը. ի՞նչ է կատարվում մեր բանակի հետ։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ «REQUIEM 8. ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-01-16 21:10

    Հայաստանի հանրապետության համար երկու պաշտոնյա Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին» տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 

  • ՀԱՆՁՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՐՑԱԽԻ ՕՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

    2021-01-16 16:30

    News.am կայքում հրապարակվել էր տեսանյութ՝ կառավարության շենքի մոտ ժամկետային զինծառայողների ծնողների կազմակերպած ակցիայի մասին։ Այդ կարգի ակցիաները վերջին շրջանում արդեն սովորական են դարձել, սակայն մայրերից մեկը հանդես եկավ ցնցող հայտարարությամբ։ Նրա խոսքերով, զինվորների ծնողների հետ Ամանորի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նայելով իր աչքերին, հայտարարել է հետևյալը. «30 տարի է տեղյակ ենք, որ դա ադրբեջանական հող է»: Ավելորդ է ասել, որ խոսքը Արցախի մասին է, թեև հանուն արդարության նշենք, որ նման կերպարներից միանգամայն կարելի է այդօրինակ հայտնություններ ակնկալել նաև բուն Հայաստանի տարածքի վերաբերյալ։

  • ԽՈՍՔ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ: ԵՎ ՔՈ ՄԱՍԻՆ

    2021-01-15 20:16

    Այսօր ես պետք է խոսեմ Կնոջ մասին։ Մոր, Տիկնոջ, Քրոջ մասին. Փրկիչ էակի: Այսօր, երբ թշնամու նողկալի ընկեցիկը, սև մորմն իր թունավոր ծնոտը խրել է Հայրենիքիս սրտի մեջ, իսկ նրա իբր լավագույն զավակները, ամեն ինչ մի կողմ թողնելու և այդ զազրելի արարածի ոչնչացման համար ջանքերը համախմբելու փոխարեն, զբաղված են նրանով, որ ձգում են իշխանության լաթակար ու արդեն գրեթե լրիվ քրքրված վերմակն ամեն մեկն իր վրա, և թվում է, թե փրկություն ակնկալել արդեն ոչ մի տեղից չես կարող, ու քեզ համար լավագույն ելքն այն է, որ մոռանաս հայ լինելդ ու միայն այդ կերպ վերագտնես հոգեկան անդորրը, ճիշտ այդ պահին հանկարծ հայտնվում է Կինը և ասում պարզ, չափազանց պարզ բառեր, և դու մի տեսակ միանգամից սթափվում ես, ուղեղդ պայծառանում է, հասկանում ես, որ նահանջելու իրավունք, միևնույնն է, չունես, քանզի քո թիկունքում անսասան պարսպի պես կանգնած է Նա՝ մոր պես անձնուրաց պաշտպանը և միևնույն ժամանակ այն մեծագույն սրբությունը, որին ինքդ պետք է պաշտպանես մինչև վերջ. թեկուզև սեփական կյանքիդ գնով։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ, ԻՍԿ ՍՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ՄԵԶ ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

    2021-01-15 18:55

    Ամբողջ աշխարհում հայերի համար կարևորագույն խորհրդանիշներից մեկը Արարատն է։ Սփյուռքում Արարատ անունով են կոչվել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կազմակերպություններ, ակումբներ, հյուրանոցներ և ռեստորաններ։ Իսկ երևանցիները, մանկուց ամեն առավոտ տեսնելով այն իրենց առջև, զգացմունքների մի ամբողջ գունապնակ են վերապրում՝ հպարտությունից մինչև ցավ։ Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում: