ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻԴ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՐԿԻՐ...

2020-12-31 18:01

Տարին ավարտվում է... Ամանորի շեմին ընդունված է համեմատել դրականն ու բացասականը, ամփոփել հաշվեկշիռը և մխիթարիչ-խրախուսիչ առոգանությամբ համոզել միմյանց, որ հաջորդ տարին ավելի լավն է լինելու և անպայման բերելու է մեզ այն, ինչը պակասում էր անցնող տարում: 2020-ն ընթացավ այնպես, որ բազմաթիվ հայեր հաճույքով դուրս կնետեին այն իրենց կյանքից։ Եվ դեռ մեկ-երկու տասնակյակ էլ վրադիր կվճարեին, որպեսզի ժամանակը 2019-ից ցատկեր միանգամից 2021 թվական։ Բայց կառավարել ժամանակի ընթացքը մենք ամենքս դեռ չենք սովորել։

  • 2021 ԹՎԱԿԱՆԸ ՊԵՏՔ Է ՍԿԻԶԲ ԴՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻՆ

    2020-12-31 18:00

    Մեկ տարի առաջ այս օրերին, ուրախությամբ պատրաստվելով տոներին, նույնիսկ ամենասարսափելի մղձավանջի մեջ մենք պատկերացնել անգամ չէինք կարող, թե ինչ է սպասվում մեզ: Իրավիճակը երկրում բարդ էր, իշխանությունները շարունակում էին վարել ողջամտության և պետության շահերի տեսանկյունից անհասկանալի ու անբացատրելի քաղաքականություն, բայց ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, թե ինչով է սպառնում մեզ մեկուկեսամյա բաքոսատոնը, որն արդեն այն ժամանակ փոխարկվել էր պետական ինստիտուտների փլուզման և հասարակական սաստիկ պառակտման գործընթացի։ Նույնիսկ նրանք, ովքեր Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրից Արցախի հարցում անբարենպաստ զարգացումներ և հնարավոր պատերազմ էին կանխատեսել, ենթադրել անգամ չէին կարող, որ սկսված 2020 թվականը դառնալու է Ցեղասպանությանը հաջորդած 100 տարիներից ամենաաղետալին…

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. «REQUIEM 6. ՓՈՂԵՐ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՈԹՔԻ 8 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԹԱԼԱՆԵՑ ՈՒ ՆՎԻՐԵՑ ԻՐ ԲԱՐԵԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2020-12-30 20:57

    Սոթքի 8 միլիարդ թալանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամից «անհետացած» միլիոնավոր դոլարների և փողի դեմ կռվի մասին պատմել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՏԱՂԱԾ ՇԱՆ ՊԵՍ, ԿՆԱՀԱՆՋԻ, ՈՐ ՀԵՏՈ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՈՒ ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՁԱԿՎԻ

    2020-12-29 21:47

    Երբ Նիկոլը հեռանա, կծնվի նոր Հայաստանը, ու չեն մոռացվի այն քաղաքական, հասարակական գործիչները, ովքեր նոյեմբերի 10-ից հետո, իմանալով ամեն ինչ, վաճառեցին իրենց հոգիները։ Այս մասին այսօր՝ դետկեմբերի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է.

  • 2020 ԹՎԱԿԱՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՌԱԶՄԱԿԱՆԸ

    2020-12-28 20:57

    Արտակարգ դրություն 2020 թվականը սկսվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահով. ինքնասպանության պաշտոնական վարկածին մինչ օրս քչերն են հավատում։

  • ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 26 ՕՐ ԱՌԱՋ

    2020-12-28 18:30

    Ցանկացած երկրում, որտեղ կա իշխանության և ժողովրդի գոնե նմանություն,այն տեղեկատվությունը, որ շաբաթ օրը հրապարակեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, պայթյունային արձագանք կառաջացներ։ Իսկ մեզ մոտ դա (տեղեկատվությունը) առայժմ դարձավ ևս մեկ բացականչական նշան՝ հանցանշանների և ապացույցների այն ահռելի շարանում, որոնք հիմնավորում են իշխանության թիմի կողմից ազգային, պետական շահերի, քաղաքացիների դեմ գործած ծանրագույն հանցագործությունների կասկածները։ Հանցագործություններ, որոնք ունեն, ինչպես պարզվեց, «գլխավոր պատասխանատու», բայց չունեն ոչ մի «մեղավոր»։ Մեղավոր՝ եթե անգամ ոչ դավաճանության, ապա առնվազն հանցավոր անգործության մեջ... Թեպետ այն, թե ինչպես որակել այդ արարքները, առանձին հարց է, որը մտնում է իրավաբանների իրավասության մեջ։ Տվյալ դեպքում ուշադրություն դարձնենք մի շարք փաստերի և իրադարձությունների, որոնք լրացնում են պատկերացումն այն մասին, թե առհասարակ ինչ էր դա։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ «ՌԵՔՎԻԵՄ 5․ ՓԼՈՒԶՎԱԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2020-12-26 21:07

    Արցախով մենք հետ բերեցինք և ունեցանք մեր անկախ պետությունը, Արցախով մենք առաջին անգամ վերականգնեցինք պատմական արդարությունը՝ ցույց տալով, որ մեզ անհնար է ուղղակի ջարդել և մորթել․ Սումգայիթից և Բաքվից հետո մենք հաղթեցինք։ Մենք մեր պատմական, ազգային, պետական երազանքներն իրականացրինք։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց մեր երազանքը, որ բաղկացած էր այս երեք հիմնասյուներից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 5. Երազանքներ» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։  

  • ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹԻԿՆԱԶՈՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ

    2020-12-26 09:12

    Ինչո՞ւ Նիկոլը չի հեռանում: Մի՞թե չի տեսնում վերաբերմունքն իր հանդեպ։ Մի՞թե նա չունի ո՛չ ամոթ, ո՛չ խիղճ։ Մի՞թե չի հասկանում, որ երկրի վերածննդի առաջին քայլը պետք է լինի իր հեռանալը։

  • «ԷՐԱՏՈՆ» ԿԱՐՈՂ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՆԱԼ ՄԻԱՅՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՅՈՎ

    2020-12-26 09:02

    Դեկտեմբերի 23-ին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակներում մտադիր է ամանորյա տոնական միջոցառումներ կազմակերպել զոհված, վիրավոր և անհայտ կորած արցախցի զինծառայողների 4750 երեխաների համար: Ծանուցման ծայրահեղ ցինիզմն ամփոփված էր ոչ միայն նրանում, որ Հայաստանի և Արցախի բնակչության ճնշող մեծամասնության կողմից դավաճան համարվող անձնավորության կինը հիմա էլ մտադրվել է ինքնագովազդով զբաղվել ժողովրդի վիթխարի վշտի հաշվին։ Ցինիզմի բացարձակությունն ամփոփված էր նրանում, որ նա որոշել էր հրապարակավ ծանակել այդ վիշտը՝ ընտրելով հենց 4750 թիվը։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԷԼԻՏԱՐ ՏՈՒՐԻՍՏ ԵՎ ՁՐԻԱԿԵՐ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍ ԱՂԵՏԻ ՈՒՂԻՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՑ Է

    2020-12-25 17:54

    Շատ հեշտ է ամեն ինչ բարդել հասարակության ապակողմնորոշված պրոլետարի վրա, որ ակտիվ է ֆեյսբուքում և լատինատառ կամ կիրիլիցայով ինչ-որ բաներ է գրում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։