Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐՆ Է` «ՈՐՏԵՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՅՆՏԵՂ ԵՍ ԿԱՑ»
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են:
Ցավով ստիպված ենք արձանագրել, որ թշնամու ջրաղացին ջուր լցնելը սովորական երևույթ է դարձել ժամանակակից Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների շրջանում։ Գիտակցաբար է արվում դա, թե անտեղյակության կամ տարրական անգրագիտության պատճառով, այլ հարց է։ Բայց փաստը մնում է փաստ։ Հոկտեմբերի 20-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե իրավունք ունի՞ արդյոք Ադրբեջանը հարձակվելու Հայաստանի և Արցախի վրա, հայտարարեց, թե «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։ Օպերատիվ կերպով արձագանքելով դրան՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անընդունելի և դատապարտելի անվանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այդ հայտարարությունը:
Ալեն Սիմոնյանը պնդում էր, թե խաղաղության միջպետական համաձայնագիրը կստորագրվի 2023 թվականի դեկտեմբերի վերջին, իսկ «եթե չհասցնենք, ապա 2024 թվականի հունվարին»: 2022 թվականի հոկտեմբերի 31-ին (44-օրյա պատերազմից 2 տարի անց և սեպտեմբերի 13-14 -ի ագրեսիայից մեկուկես ամիս անց) Սոչիում կայացավ Ալիև-Փաշինյան-Պուտին եռակողմ հանդիպումը։ ՌԴ նախագահը ձգտում էր հաստատել, որ հակամարտության կարգավորման մոդերատորը Ռուսաստանն է, այլ ոչ թե Արևմուտքը։ Հանդիպման արդյունքում ստորագրվեց ինչ-որ դեկլարատիվ հայտարարություն, որով կողմերը հաստատեցին ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքներից հրաժարման պատրաստակամությունը: Դա՝ թղթի վրա, իսկ բանավոր կերպով Ալիևը չէր թաքցնում ուժի կիրառմամբ Սյունիքով այսպես կոչված միջանցք բացելու և Արցախից ռուս խաղաղապահներին դուրս բերելու մտադրությունները։ Մինչդեռ Հայաստանում իշխանությունների մատուցմամբ խոսում էին այն մասին, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
Միացյալ Նահանգները Երևանից ցանկանում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման քաղաքականություն և ստանում է դա։ Միացյալ Նահանգներն ուզում է վերահսկել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը, և աստիճանաբար ստանում նման վերահսկողության նորանոր լծակներ:
Հայաստանի արևմտամետ քաղաքականությունը լուրջ ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկրների մեծ մասն ընտրել է ԵԱՏՄ–ն ու ԲՐԻԿՍ–ը կամ հավասար հեռավորություն է պահպանում աշխարհաքաղաքական կենտրոններից։ ԵՄ–ն էլ Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում հյուրընկալեց Հյուսիսային Մակեդոնիայի իր մրցակիցներին՝ պարտվելով 0:2 հաշվով: Այդ դժգույն խաղի արդյունքը, վերջին ձախողումների հետ մեկտեղ, պատճառ դարձավ, որ մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Սպասելի էր և տրամաբանական. չկարողացար՝ հեռացիր, տեղդ զիջիր մեկ ուրիշին, որը գուցե քեզանից ավելի տաղանդավոր ու հաջողակ լինի:
Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա»: Այս մասին, այսիր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ընդհանրապես չկա։
Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչները Ազգային ժողով են ներկայացրել 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։
Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական»բաղերում՝ նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել… Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում,Արցախի մասին խոսելուց,ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել։