Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՆՐԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆԸ
Այս թեման արդեն թեժ քննարկումների առարկա է դարձել սոցցանցերում՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի ջանքերով։ «Արցախցի երեխաներին ուղարկում են Հունգարիա՝ Եվրոպայի ամենապրոթուրքական ու պրոադրբեջանական երկիր։ Լավ, հասկացանք, Նարեկ Մկրտչյանը ՔՊ-ի նախարար ա, իր հետ ամեն ինչ պարզ ա, բա այդ երեխաների ծնողների համար, օկ ա, որ իրենց երեխաներին ուղարկում են Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին նվիրած երկիր: Իրեն Արցախի նախագահի տեղ դրած անձը բան չունի՞ ասելու այս թեմայով: Բա իրենց էլիտա կոչող մարդիկ ո՞ւր են: Թե՞ իրենց երեխաներն էլ են այնտեղ գնալու»,- գրել է Քոչարյանը։