Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ․ ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԿԼԻՆԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԵՆ
««Հայաստան» դաշինքը, «Հայաստան» խմբակցությունն առողջ օրգանիզմ է և հասկանալի է, որ Ալեն Սիմոնյանի չափանիշներով խմբակցությունում պետք է լինեին ուսապարկեր ու ուսապարկային սկզբունքով առաջնորդվեին, բայց մեր խմբակցությունն այդպիսին չէ»,- Ազգային ժողովում լրագորղների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ունի հստակ աղբյուրներ, ըստ որի, «Հայաստան» դաշինքը կազմալուծվելու է։