ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ»․ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ

2022-10-05 11:12

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուբեն Վարդանյանը Արցախում շուտով պետնախարար կնշանակվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, և երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին: