Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԲԱՔՎԻ ՇԱՀԵՐԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՑ
Ադրբեջանը դեմ չէ, որպես այդպիսին, Արևմուտքի միջնորդությանը Ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ եվրոպական բանակցություններից հետո, ամերիկյանը նույնպես որոշ խնդիրների առաջ կկանգնի։ Նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված էր Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Սակայն սպասվող բանակցություններից 4 օր առաջ Բաքվից տեղեկություն է ստացվել, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է դրանց մասնակցել։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։