ՀԱՅՐՍ ԵՎ ԱՌՆՎԱԶՆ 23 ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԿԵՐՊՈՎ ՊԱՀՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ
Ամերիկյան Fox News-ը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը: Ստորև այն ներկայացվում է թարգմանաբար.
Ամերիկյան Fox News-ը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը: Ստորև այն ներկայացվում է թարգմանաբար.
Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական և հանրային կապերի կազմակերպության հետ, որը նախկինում ներկայացրել է Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում։ ԱՄՆ արդարադատության նախարարության Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի (FARA) հիման վրա ներկայացված հաշվետվության համաձայն՝ Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը սկսել է 2025 թ. ապրիլի 1-ին։
Նախ Արևմուտքը թող մի հատ բացատրի՝ ոնց թույլ տվեց, որ հայաթափեն Արցախը, որը 30 տարի բանակցվում էր և նրանք խոստում էին տվել, որ երբեք թույլ չեն տա ուժ կիրառել արցախցիների դեմ, երկրորդը, թող պատասխանեն՝ ինչո՞ւ մինչև հիմա որևէ կոնկրետ առաջարկ չկա Արևմուտքի կողմից Եվրոպայի մաս դառնալու, ռազմական օգնության ու երաշխիքների մասին: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ին հայտարարություններ են հնչում, թե այդ ինչպես է ԵՄ գնացող Հայաստանի վարչապետը գնում Մոսկվա Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու:
Օկուպացված Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք:
Ապրիլի 24-ին աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը հարգեցին 1915 թվականի ցեղասպանության ժամանակ կորսված 1,5 միլիոն հոգիների հիշատակը։ Սակայն, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քայա Կալասը իր տարածաշրջանային շրջագայության շրջանակում հաջորդ օրը նախընտրեց այցելել Ադրբեջան, այլ ոչ թե հարևան Հայաստան, հատուկ Politico պարբերականի համար իր հոդվածում գրում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և Հայաստանի հարցերով խորհրդարանական խմբի փոխնախագահ լորդ Մարկ ՄըքԻնեսը։
Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը հայկական ուղղության համակարգողի պաշտոնում աշխույժ քննարկումներ է առաջացրել: Ի՞նչ է թաքնված այս որոշման հետևում, և ինչպիսի՞ դեր կխաղա «փափուկ ուժը» Հայաստանում Ռուսաստանի տեղեկատվական ռազմավարության մեջ: Ռուսաստանցի քաղաքագետ, ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը VERELQ-ին տված հարցազրույցում բացատրում է, թե ինչու են Կիրիենկոյին վստահում աշխատանքի ամենաբարդ հատվածները, որն է նրա ոճի յուրահատկությունը, և ինչպես կարող է դա անդրադառնալ ռուս-հայկական հարաբերությունների վրա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ, որը որևէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։
«Եդինայա Ռոսսիայի» կազմակերպած միջազգային գիտաժողովը բացի լուսաբանված էպիզոդից՝ ունի ավելի խորքային բովանդակություն։
Երևանի Ռուսական տանը կայացավ հայտնի ռուսաստանցի ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի գրքի շնորհանդեսը։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն ԱԹՍ-ի հարվածը Յուրի Կոտենոկի կյանքը փոխել է ոչ թե հարյուր, այլ երկու հարյուր տոկոսով։ Այս խոստովանությունը ռազմական թղթակիցն արեց իր «Վերապրողը․ հատուկ գործողությունների տարեգրությունը՝ Բամուտից մինչև Բախմուտ» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսի ժամանակ։ Արցախը նրա առաջին գործուղումը չէր դեպի թեժ կետեր, բայց իր ստեղծագործական ուղու մասին պատմությունը սկսել է հենց 44-օրյա պատերազմից, որին առանձնապես չի էլ հասցրել ներկա գտնվել։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.