ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ. ՎԻԿՏՈՐ ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԸ ՈՉ ՍԽԱՄԼՈՒՆՔ Է, ՈՉ ԷԼ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023-08-24 15:41

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը փորձում են խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի շփումները՝ իրենց երկրում անցանկալի հայտարարելով այն մարդկանց, որոնք երկար տարիներ սատարում են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների զարգացումը»,-այս մասին News.ru-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահԿոնստանտին Զատուլինը։

  • «ԱՄՈՒՐ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԴԻՄԱՑ». ԱԿՑԻԱ՝ ԳԼԵՆԴԵԼԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-24 14:10

    Կալիոֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի Արցախ փողոցում հայերը միջոցառում են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության 120 հազար բնակիչների, ովքեր ութ ամսից ավելի շրջափակված են թշնամի Ադրբեջանի կողմից։  

  • Վիկտոր ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎ. ԻՆՁ ԱՍԱՑԻՆ՝ ԱՅՍՕՐ ԻՍԿ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՄՈՍԿՎԱ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴՈՒՔ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ ԵՔ

    2023-08-24 12:40

    Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։

  • Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է ԹՇՆԱՄԱՆՔԸ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ

    2023-08-24 08:47

    Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

  • Կոնստանտին ՍԻՎԿՈՎ․ ԱԼԻԵՎՅԱՆ ՌԵԺԻՄԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՄԱՃԻԿԻ ԴԵՐՈՒՄ Է ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ Է ԱՇԽԱՏՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-23 11:27

    Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռազմական լրագրող Կոնստանտին Սիվկովը ընդգծել է, որ ադրբեջանական ղեկավարության գործողությունները պետք է մեկնաբանել որպես` խորապես թշնամական Ռուսաստանի նկատմամբ:  

  • The Guardian․ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԵՐՍՈՒՄ

    2023-08-23 11:20

    Ամեն ուտելիս Հովիկ Ասմարյանը կարտոֆիլ է ուտում, գրում է The Guardian-ը։ Նրա հայրենի քաղաքում՝ Ստեփանակերտում, բարտերային համակարգ է առաջացել։ «Մեր այգում պտղատու ծառ ունենք։ Ես մրգեր եմ տալիս հարևաններին, նրանք մեզ գազար են տալիս»,- ասել է նա։

  • Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ․ ԹՇՆԱՄՈՒՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱԿՆԿԱԼԵԼԸ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾԵԼՈՒ

    2023-08-22 10:50

    Ինչով է սպառնում Ակնայով (Աղդամով) սնունդ ներկրելը։

  • ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՄՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉՄՆԱԼ

    2023-08-21 10:38

    2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Ադրբեջանը միակողմանի վերահսկողություն է սահմանել Լաչինի միջանցքի վրա, ինչը հակասում է 2020 թվականի եռակողմ հայտարարությանը: Մոտ երկու տարուց՝ 2025 թվականի մայիսին, կորոշվի Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) ապագան։ Երևանն ու Բաքուն կա՛մ կերկարաձգեն զորախմբի մանդատը, կա՛մ կհայտարարեն, որ վերջինիս ներկայության կարիքը չկա և կնախապատրաստեն դրա դուրս գալը։ Ռուսաստանի կողմից բանակցային գործընթացում միջնորդի մենաշնորհային դերի կորուստը, շրջափակումը վերացնելու և միջանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու անկարողությունը մեծացնում են երկրորդ սցենարի հավանականությունը։

  • ԷԴԵՄ ՎՈՍՈՐՆՈՒԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

    2023-08-19 09:23

    Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներն արդեն ծամվել-ծամծմվել են փորձագետների կողմից, տրվել են գնահատականներ, որոնք արձանագրել են անվտանգության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանման միջազգային մեխանիզմների գործնական կաթվածահարությունը: Հենց այն նորմերի, որոնք դրված են ՄԱԿ-ի և նրա ինստիտուտների ստեղծման ու գործունեության հիմքում։ Օգոստոսի 16-ին նրանք հաստատեցին իրենց դժկամությունն ու անկարողությունը՝ միջամտելու իրավիճակին, որպեսզի կանխվի ցեղասպանությունը, համաձայն միջազգային իրավունքի կարևորագույն փաստաթղթերից մեկի՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի։

  • ԼԱՎ Է, ՈՐ ԲԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՁԵՎԻ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ՉԷ

    2023-08-19 09:18

    ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ արտակարգ նիստը Լաչինի միջանցքի հանցավոր շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հինգշաբթի օրը կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց քննարկումների արդյունքները. «Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ և շարունակաբար պնդում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ»,- ասաց նա։ «ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Ընդգծվեց, որ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չի կատարվել։ Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,-ասաց Փաշինյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։