Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյակից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սենատի Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կանները, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասսասին, Բնապահպանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Մարի-Արլետ Կարլոտտին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, Կոմունիստական կուսակցության անդամ և բարեկամության խմբի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Սենատի Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆաբիեն Գայը, Ազգային ժողովի Ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը և այլք, հանդես են եկել Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ուղղված կոչով՝ գործնական աջակցություն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղին։