ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Հրապարակ». ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՍԵԼ Է, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԲԱՔՎԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍԵԼ, ԵԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԻ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐԸ

2023-07-07 11:28

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել և ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսել, մի պայմանով` եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Այսինքն՝ ԱՄՆ միջնորդությունը մերժում են, որովհետև նրանք բացառապես ինտեգրման են մղում Արցախը, իսկ ռուսների հետ դեռ կա շանս՝ դրանից խուսափելու: Պաշտոնական հաղորդագրությունում ՌԴ-ի  մասը բացակայում է: Ասված է. «Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները»։