Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՄԻՏՎԱԾ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Հաշվի առնելով Իրանի մտահոգություններն Ադրբեջանի հետ սահմանի այն կողմում գտնվող իսրայելական ներկայության հետ, լիովին տրամաբանական են այդ սահմանի անվտանգությանն ուղղված Թեհրանի գործողությունները, այդ թվում՝ համատեղ զորավարժություններն Ադրբեջանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։