ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ
Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Այս մասին գրում է հնդկական The Economic Times պարբերականը։
Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Այս մասին գրում է հնդկական The Economic Times պարբերականը։
Սեպտեմբերի 24-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Լոս Անջելեսի` Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանում ԱՄՆ-ում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․ «Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի կողմից հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագրի պահ առաջ կնքվելը։ Մենք աջակցում ենք այդ գործընթացին»։
Թուրքիայի ռազմավարությունը Հարավային Կովկասում խարսխված է այն դիրքորոշման վրա, որ պետք է տարածաշրջանը դիտարկել որպես բուֆերային գոտի իր և ՌԴ-ի միջև։ Այսպես է կարծում ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Sputnik Արմենիայի եթերում նա նշում է, որ Թուրքիան, քայլ առ քայլ ուժեղացնելով իր ազդեցությունը տարածաշրջանում, փորձում է Ռուսաստանին դուրս մղել այստեղից։
Հայկական հասարակությունը շոկի մեջ կընկնի, եթե իմանա, թե ինչ առաջարկներ է արել Իրանը 44-օրյա պատերազմի ժամանակ, որոնցից հրաժարվել է Փաշինյանը։ Այդ առաջարկներն ընդունելը կարող էր փոխել պատերազմի էությունն ու արդյունքները։ Հարց է ծագում. ինչո՞ւ է հրաժարվել։ Այս մասին սեպտեմբերի 27-ի քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով երեկ սոցցանցերում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է Հայաստանին զենք վաճառելու հարցը։
Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել, եթե անհրաժեշտ լինի։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Երևանում ԱՄՆ դեսպանատունը սեպտեմբերի 23-ին զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին զինված հակամարտության պատճառով Հայաստանի մի շարք շրջաններ այցելելու վտանգավորության մասին: ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը, մասնավորապես, նշել է, որ վտանգի տակ են Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև Արցախի Հանրապետություն տանող ճանապարհը:
Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին: Այս մասին ասված է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Ելույթում նա, մասնավորապես, նշել է. «ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում: Պատգամավորը նշել է.
Եթե որևէ պետություն իսկապես ցանկանում է խաղաղություն և կայունություն տեսնել Հայաստանում և ձգտում է կանխել ադրբեջանական նոր ագրեսիան ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումները, ապա պետք է հստակ ասի, որ Հայաստանի վրա հարձակման դեպքում պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին սոցցանցում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։