ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՆՉԵՑՐԵԼ Է ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ և ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

2022-10-07 15:59

Ադրբեջանի նախագահը հնչեցրել է արցախահայության տեղահանման և ցեղասպանության ծրագիրը։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ալիևի վերջին հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանում ապրել չցանկացող արցախահայերը «կարող են նոր բնակավայր փնտրել»։