ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ» ԴԻՄԱՑ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՍՏԱՆԱ, ԻՍԿ Ի՞ՆՉ ԿՍՏԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ

2022-06-29 11:28

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ին Վիեննայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի» շրջանակում։ Սա կլինի Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Հայաստանի արտգործնախարարությունը նախորդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Վիեննայում, անվանել է «անկեղծ և արդյունավետ» և վստահեցրել, որ կողմերը «հաստատել են առանց նախապայմանների գործընթացը շարունակելու իրենց համաձայնությունը»։

  • ԻՐ ԵՎ ԱՅՆ ՏՂԱՅԻ ՀԱՄԱՐ

    2022-06-28 21:30

    Թուրքական ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց երկրի օդային տարածքը FLYONE ARMENIA ավիաընկերությանը՝ դեպի Լիբանան չվերթների իրականացման (overflight) համար: Այս մասին ասվում է փոխադրողի հաղորդագրության մեջ։ Ստեղծված իրավիճակի հետևանքով ավիաընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան-Բեյրութ-Երևան չվերթները: Տվյալ երթուղով թռիչքների վերսկսման մասին կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։ Ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները. թռիչքի ամսաթվի փոփոխություն, չեղարկված թռիչքի գումարի ամբողջական վերադարձ: Եթե ավիատոմսը ձեռք է բերվել տուրիստական գործակալությունում, ավիաընկերությունն առաջարկում է կապ հաստատել գործակալության հետ՝ ներկայացված տարբերակներից մեկն ընտրելու համար: Միևնույն ժամանակ նշվում է, որ Երևան-Ստամբուլ-Երևան, Երևան-Փարիզ-Երևան և Երևան-Լիոն-Երևան չվերթները իրականացվում են ըստ չվացուցակի, հաղորդում է armeniatoday.news-ը։

  • Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻՆ» ՀԱՍՆԵԼՈՒ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՍՑԵՆԱՐԸ

    2022-06-28 14:12

    «Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը: Այս մասին Facebook-ի իր էջոըւմ գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄԻ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ Ե՛Վ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ, Ե՛Վ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ

    2022-06-28 11:49

    Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է շարժվել խաղաղության օրակարգով և Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ձևավորում։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով.

  • Վահրամ ԲԱԼԱՅԱՆ․ ԲԵՐՁՈՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԼՈՒՐՋ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ

    2022-06-27 18:01

    Տեղյակ չեմ, թե այլընտրանքային ճանապարհի շուրջ ինչ պայմանավորվածություններ կան հայկական կողմի՝ մասնավորապես Արցախի իշխանությունների հետ, բայց մի բան հստակ է․ Բերձորով անցնող ճանապարհը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ, ռազմավարական կարևոր նշանակություն ունի և ամեն ինչ պետք է անել Բերձորի հանձնումը կանխելու համար։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար, պատմաբան Վահրամ Բալայանը։

  • Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՀԱՄԱՐԺԵՔ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՄԱՆԸ

    2022-06-25 10:10

    Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում հունիսի 8-ին բացվել է «Էդմոնդ Պետրոսյան: Միստերիա Լեռնային Ղարաբաղից» խորագրով ցուցահանդեսը՝ ներկայացնելով արցախցի նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի 60 կտավներ։ Մոսկվայի հայկական թանգարանի կայքում գրված է, որ հունիսի 14-ին Արևելքի թանգարանի կայքում հայտնաբերել են՝ նկարչի ցուցահանդեսի անվանումը փոխվել է՝ «Էդմոնդ Պետրոսյան. Միստերիա», այսինքն՝ «Լեռնային Ղարաբաղ»-ը (Արցախի Հանրապետություն.-խմբ) հանվել է։

  • ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՊՈՌՆԻԿՆԵՐ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎՈՒՄ ԲՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ

    2022-06-24 18:54

    Հունիսի 17-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպումները, ինչպես նաև այդ կապակցությամբ հնչող հայտարարությունները ոգևորություն են ներշնչում իրեն, ուստի այդ բոլոր նախաձեռնություններում անհրաժեշտ է հասնել վստահության և հաշտեցման: «Այդ առումով ուրախ եմ, որ մայիսի 16-18-ին Վենետիկում Եվրոպայի խորհրդի հովանու ներքո տեղի ունեցավ վստահության կառուցման առաջին հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Մասնակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և աշխատել հնարավոր համատեղ ծրագրերի ուղղությամբ: Ես շնորհակալ եմ Հայաստանի իշխանություններին այս նախաձեռնությանն աջակցելու համար»,- ասաց նա (Panorama.am):

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԵՇՏԱՑՐԵ՞Ց ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ԹԵ՞ ԲԱՐԴԱՑՐԵՑ

    2022-06-24 16:31

    Կարծիքներ եմ տեսնում երեկ Եվրոպական Միության կողմից Ուկրաինային տրամադրված ԵՄ անդամի հավակնորդ կարգավիճակի հետ կապված։ Ոմանք պնդում են, թե պատերազմն արժեր այս որոշմանը։ Այս մասին գրել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, շարունակելով.

  • Forbes․ ՀՀ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԻՄԵԼ Է՝ MCDONALD'S-Ը ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2022-06-24 11:48

    Բացի Ալեքսանդր Գովորից՝ ռուսական McDonald's ցանցի նոր սեփականատիրոջ համար մրցույթին մասնակցել է ևս հինգ մարդ, պարզել է Forbes-ը։

  • Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՄՆ-Ի ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ՄԻԱՅՆԱԿ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ ԴԵՄ

    2022-06-24 11:19

    Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: