ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Ժողովուրդ»․ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵՆ ԴԵՌ ԱՈՒԴԻՏ ՉԻ ԱՆՑԵԼ. ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՐԵ՞Լ ԵՆ

2021-10-08 11:47

Նախորդ տարի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) կողմից աուդիտ չէր անցել։ Պարզվում է՝ այս գործընթացի շուրջ դեռ առարկայական տեղաշարժ չկա։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

  • ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՔՈՒՆ ՉՈՒՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ

    2021-10-08 07:58

    Լրահոսը լի է Բաքվի և Թեհրանի միջև շարունակվող դիմակայության մասին հաղորդագրություններով: Վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ծանուցում է ուղարկել այն մասին, որ փակում է իր օդային տարածքը դեպի Նախիջևան ռազմական մատակարարումներ իրականացնող ադրբեջանական ռազմաօդային ավիացիայի համար: Բաքվում քմծիծաղել են և պատասխանել հաղորդագրությամբ, որ ադրբեջանական «AZAL» ավիափոխադրողը վերականգնում է Բաքու-Նախիջևան չվերթները Հայաստանի օդային տարածքով:

  • ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՑԻՆԻԶՄ. ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

    2021-10-07 20:17

    Մի քանի օր առաջ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (Ամերիկայի Հայ ազգային կոմիտե) տարածեց հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «Իսրայելը, լինելով ցեղասպանություն վերապրած պետություն, որպես իր դեսպան Ադրբեջան է ուղարկում Հայոց ցեղասպանությունը վերապրած էթնիկ հայերի ժառանգին»: Խոսքը Ջորջ Դիկի մասին էր, որը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ինքն իրեն նույնականացնում է որպես էթնիկ հայ և Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ։

  • Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԻՐԱՆՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ «ԿՈՎԿԱՍԻ ՄԻՋԱՆՑՔԸ»` Ի ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՐԱԶԱՆՔԻ` «ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ»

    2021-10-07 16:25

    Իրանն առաջ է մղում «Կովկասի միջանցքի» ստեղծման նախագիծը` ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», հայտարարեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

  • «Հրապարակ». ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆԸ ԿԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉՁԱԽՈՂՎԻ

    2021-10-07 12:22

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ակտիվ քայլեր է իրականացնում վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար։ ՌԴ հայ համայնքից երեկ տեղեկացանք, որ Տողանյանն անձամբ զանգում և խնդրում է, մասնավորապես, մոսկվաբնակ հայ գործարարներին, ՌԴ-ում ազդեցիկ հայազգի մարդկանց՝ համաձայնել ներկա գտնվելու Փաշինյանի` հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպմանը։

  • Թևան ՊՈՂՈՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԱՌՆՎԱԶՆ ԲՈԼՈՐ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ ԴՆԵՐ

    2021-10-07 08:10

    ՀՀ գործող իշխանությունները որևէ բան չեն բանակցել, որևէ բան Ադրբեջանից չեն ստացել՝ Հայաստանի օդային տարածքով Նախիջևան թռիչքների դիմաց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ Հայատանը, իր օդային տարածքն Ադրբեջանին տրամադրելուց առաջ պետք է առնվազն բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայման դներ։

  • ԵՐԵՎԱՆԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ «ՇԱՀԱԲԱԺԻՆԸ»

    2021-10-06 21:04

    «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հոկտեմբերի 6-ից սկսում է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումների համար, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ադրբեջանական AZAL ավիափոխադրողի տեղեկատվությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, թե դա «վկայում է Ադրբեջանի հստակ պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում, ինչը բխում է բոլոր երկրների շահերից»:

  • Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ. ԱՅԺՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԲՈԼԹՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ

    2021-10-06 17:41

    Այժմ Սյունիքում իրականացվում է այն ծրագիրը, որը քննարկվել էր Ջոն Բոլթոնի (ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական` խմբ.) և Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականին: Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:

  • Հակոբ ՃԱՂԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ 2000-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՓԱԿԵԼ Է ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ

    2021-10-06 17:29

    Ադրբեջանը 2000-ականներին երբ միակողմանիորեն փակել է իր օդային տարածքը հայկական օդանավերի համար, Հայաստանն էլ համապատասխան որոշմամբ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը փակել է ադրբեջանական օդանավերի համար մեր օդային տարածքը: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

  • Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎԻ ՍԻՐԻԱՅԻ․ ԽՆԴԻՐԸ ՍՅՈՒՆԻՔՆ Է

    2021-10-06 15:34

    «Չի բացառվում, որ Հայաստանը վերածվի Սիրիայի։ Ի՞նչ եղավ Սիրիայում․ աշխարհի ուժային կենտրոնների շահերի բախում։ Այդ բախման հետևանքով այդ ծաղկուն, պաշտպանված երկիրը ավերակների վերածվեց», - 24news.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։