ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՔՈՒՄ «ԱՐՑԱԽ» ԲԱՌԸ ՀՆՉԵՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ

2021-08-12 18:04

Առնվազն մի փոքր տարօրինակ և անհասկանալի է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ բանակցություններում ներգրավվելու պատրաստակամություն հնչեցնում է այդ երկրի կողմից ՀՀ որոշ տարածքներ բռնազավթելու փորձի ֆոնին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ այսօր հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակներում։

  • Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ Է՝ ՈՐԵՎԷ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԻ

    2021-08-12 17:19

    Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ մակարդակում շարունակվում են, և այժմ ՀՀ վարչապետի կողմից հնչում է պաշտոնական դիմում՝ դրանք շարունակելու հանրության համար տեսանելի և լսելի կերպով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակներում։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ՝ ՕՏԱՐԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

    2021-08-12 12:13

    «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

  • Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅԱԹԱՓԵԼ ԱՐՑԱԽՆ

    2021-08-12 09:19

    Ադրբեջանը փորձում է ոչ ակտիվ պատերազմական գործողությունների միջոցով Արցախը հայաթափել: Նման կարծիք News.am-ի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին:

  • Politik.am․ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՆՈՒՄ Է, ՈՐ ՄԻԵԴ-Ը ՍԽԱԼ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ԿԱԶՄԻ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    2021-08-11 14:50

    Politik.am-ը գրում է. «ՄԻԵԴ քարտուղարության հայազգի աշխատակից Մարգարիտա Թովմասյանը ամեն բան անում է, որպեսզի միջազգային այս կառույցը ամբողջական և ճիշտ պատկերացում չունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գանգատների վերաբերյալ։ Այս մասին էլեկտրոնային փոստի միջոցով մեզ տեղեկացրել է քարտուղարության մեկ այլ աշխատակից։ Սրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ում շատ դանդաղ է առաջ գնում նախագահ Քոչարյանի գանգատների քննությունը։

  • ՀԱՅ ԴԱՏԸ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵՑ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃԱՆԱՉՈՒՄԸ. Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՄԱԿՈՒՆՑԸ

    2021-08-10 19:44

    Օգոստոսի 7-ին ՀՅԴ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ առցանց խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայ Դատի տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 30 երկրներից: Հիմնական օրակարգը վերաբերում էր Արցախի հետ կապված մի շարք հարցերի։ «Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը և անցած ամիսների զարգացումները՝ կատարվել են քաղաքական առաջնահերթությունների հստակեցումներ ու մարտավարական ճշգրտումներ, որոնք միտված են շուրջ մեկ տասնյակի հասնող ուղղություններում իրազեկման (լոբբիստական) գործիքակազմի համալիր կիրառությամբ առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու օրինական շահերը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

  • Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ․ Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՄԱՍՆ ՉԷ

    2021-08-07 14:25

    Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահներ տեղակայելու առաջարկը: «Ռուսաստանը չի տեղակայում սահմանապահներ հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

  • Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ․ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

    2021-08-07 13:54

    Հայաստանի գործող իշխանությունը Ոսկեպարում ռուսական սահմանապահների տեղակայման գործոնն օգտագործելու է՝ պատրանք ստեղծելու համար, թե ապավինում է Ռուսաստանի օգնությանն ու բարելավում է հարաբերությունները նրա հետ, իսկ հետո, տարածքային ենթադրյալ զիջումների գնալուց հետո, Ռուսաստանից պահանջելու է դուրս բերել իր ռազմաբազաները մեր երկրից, Հ2 հեռուստաընկերության եթերում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

  • «Փաստ». ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԼՈՒՐՋ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՑ

    2021-08-07 12:27

    «Փաստ» թերթը գրում է. «Շարունակվում են փոփոխությունները դիվանագիտական համակարգում, այդ թվում՝ փոփոխվում են տարբեր երկրներում Հայաստանի դեսպանները։

  • ԱԼԻԵՎԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԴԱԴԱՐԸ

    2021-08-06 17:36

    Բոլոր ԶԼՄ-ները, բայց առանձնակի ընդգծված ոգևորությամբ՝ իշխանամետները, տեղեկատվություն են տարածել այն մասին, թե ինչպես է մեր պաշտպանության նոր նախարարը ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ խիստ հրաման տվել Հայաստանի սահմանն անցնել փորձող ադրբեջանցի զինծառայողներին ոչնչացնելու մասին: