ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ 15 ԺԱՄ ԱՌԱՋ ՈՒ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

2021-05-17 11:32

«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում արձանագրել է, որ ադրբեջանցիների հետ բանակցություններից հետո պաշտոնական որևէ տեղեկություն չի տրամադրվել:

  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՊՈՍՏԵՐ ԴՆԵԼ, ԹՈՒՐՔԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒԶԱԾԻՆ ՀԱՍԱՆ

    2021-05-17 09:24

    Մենք էլ տեղեկություն ունենք, որ պայմանավորվել են համատեղ պոստ (պոստեր) դնել։ Այսինքն, թուրքերն իրենց ուզածին հասան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՎԵՐԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՄՈՏ ՀԱՅԿԱԿԱՆ 2 ՊՈՍՏ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ

    2021-05-15 15:19

    Վերին Շորժայի մոտ ազերիների առաջխաղացման արդյունքում հայկական 2 պոստ, հետևելով ՆՓ-ի հորդորներին, չեն կրակել և հայտնվել են շրջափակման մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

  • ՃԻՇՏ ԿԼԻՆԵՐ ՍՓՅՈՒՌՔԸ ՆԵՐԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՄԵՋ

    2021-05-15 12:59

    Արդեն 15 տարի է, ինչ մարսելցի մեր հայրենակից Կարեն ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ բարձր է պահում Հայոց եռագույն դրոշը Ֆրանսիայում: Եվ դա պատահական չէ: Կարենի Վիքիպեդիայի էջում կենսագրության, կրթության, գործունեության, կյանքի հիմնական փուլերի մասին տեղեկությունից բացի նշված են նրա բազմաթիվ ուսուցիչների անունները, որոնցից յուրաքանչյուրը` դպրոցում, պարարվեստի ոլորտում, համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում իր կարևոր դերն է ունեցել Կարենի բազմակողմանի զարգացման մեջ, կերտելով իրենից պարող, ուսուցիչ իրավաբան, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ և, վերջապես, հայրենասեր:

  • Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉՊԱՏԱՍԽԱՆԻ ՊԵՏԴԵՊԻ «ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ» ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻՆ, ՈՒՐԵՄՆ ԻՐԵՆՑ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԵՆ

    2021-05-15 12:36

    Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

  • ԱԿԱՆԱԴԱՇՏԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԵՏ

    2021-05-15 09:15

    Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, թե Բաքուն «կառուցողական մոտեցում չի տեսնում Հայաստանի կողմից», որը «արգելակում է եռակողմ հայտարարությունների իրականացումը, անհարկի լարվածություն և նյարդայնություն մտցնում», գրում է «Կոմերսանտ» թերթը՝ «Սերգեյ Լավրովն անցավ ականապատ դաշտով» վերնագրով հոդվածում։ Չհստակեցնելով, թե հատկապես որ հարցում է Հայաստանը «արգելակում» հայտարարությունների իրականացումը, Բայրամովն անմիջապես անցավ ականապատ դաշտերի հարցին, որոնց քարտեզները Երևանը հրաժարվում է տրամադրել, «թեև եռակողմ հայտարարությամբ դա նախատեսված է»։

  • Վալերի ԲՈՒԱՅԵ․ ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

    2021-05-14 19:23

    Օգտվելով Մերձավոր Արևելքում վերսկսված լարվածությունից՝ մի քանի հարյուր ադրբեջանցի զինվոր ներխուժել է Սև լճի շրջան՝ ՀՀ հարավային Սյունիքի մարզի Վերիշեն և Իշխանասար գյուղերի մոտակայքում: Այս մասին գրել է ֆրանսիացի պատգամվոր Վալերի Բուայեն։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԶԻՋՈՒՄ ԿԼԻՆԻ՝ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ՍԱՀՄԱՆԻՆ, ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ

    2021-05-13 13:27

    Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում (Իշխանասար) հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը», ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

  • «168 ժամ»․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ․ ԱԼԻԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    2021-05-13 11:48

    «Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։

  • «Հրապարակ». ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻՑ ՀԵՏ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ

    2021-05-13 11:44

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին հետ են կանչում Երևան։ Ընդ որում՝ տեղեկատվությունն իրարամերժ է։ Մի աղբյուրից ստացած ինֆորմացիայով՝ իրանական կողմը դժգոհություններ է հայտնել դեսպանի աշխատանքից, և դա է հետկանչի պատճառը՝ չնայած Արտաշես Թումանյանն արդեն 6 տարի է՝ այդ պաշտոնում է, և կարող է հետկանչը տեղավորվել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով նախատեսված ռոտացիայի շրջանակներում։