ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ. ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈԽՎՈ՞ՒՄ ԵՆ ՏԵՂԵՐՈՎ

2024-05-25 11:23

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կարգը փոխվում է բառացիորեն աչքի առաջ։ Դեռ երեկ տարածաշրջանում Արևմուտքի հիմնական դաշնակիցն ու հենարանը Վրաստանն էր, այսօր այն արդեն հետզհետե դուրս է գալիս Վաշինգտոնի և դաշնակիցների ազդեցությունից, իսկ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը գնալով ավելի է իրեն «փորձում» արևմտյան շահերի առանցքային ուղեկցի դերում։ Կա նաև Ադրբեջանը, որին առայժմ հաջողվում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել բոլոր ուժային կենտրոնների հետ։