ԲԱՔՎԻ «ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՓԱՆՎՈՒՄ Է
ԱՄՆ-ում քննիչները երրորդ մեղադրանքն են առաջադրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Տեխասից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարի գործով՝ մեղադրելով նրան Ադրբեջանի կողմից վերահսկվող էներգետիկ ընկերությունից և Մեքսիկայում գործող բանկից խոշոր կաշառք ստանալու մեջ: Ավելի վաղ՝ մայիսի 1-ին, 67-ամյա Իրադա Ախունդովան Հյուսթոնի ֆեդերալ դատարանում իրեն մեղավոր է ճանաչել նրանում, որ գործել է որպես Ադրբեջանի գործակալ: Մասնավորապես, նա օժանդակել է կոնգրեսականի կնոջը՝ Իմելդա Կուելյարին 60 հազար դոլար վճարելուն. Վերջինիս նույնպես մեղադրանք է ներկայացվել։