Եթե Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերում ճանաչել եք հարազատի, դիմեք Քննչական կոմիտե
Բոլոր այն անձինք, ովքեր համացանցում ադրբեջանցիների կողմից նկարահանված տեսանյութերում ճանաչել են իրենց հարազատներին, պետք է դիմեն ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խումբն իրականացնում է մեծածավալ աշխատանք՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու և այլ դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա են դարձվում նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ ռազմագերու կարգավիճակում գտնվող զինծառայողների, ինչպես նաև` քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների՝ սպանությունների, խոշտանգումների, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բոլոր դեպքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նրանք, ովքեր տարածվող տեսանյութերում կտեսնեն իրենց հարազատներին, և դեռևս նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել, կարող են կապ հաստատել քրեագիտական վարչության հետ՝ (011)88-00-94 և (011)88-00-21 հեռախոսահամարներով:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները` հղում անելով ռուս գործընկերներին, հայտնել էին 150 հայ գերիների մասին։
ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա, նրանց թվում զինվորականներ և խաղաղ բնակիչներ։
Այս պահի դրությամբ լրատվամիջոցներին հայտնի են երեք գերիների անունները՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան և Ալբերտ Միքայելյան, և մեկ խաղաղ բնակիչ՝ Ազնիվ Բաղդասարյան:
Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:
Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.