Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Հայ ռազմագերիների խնդրով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում անձամբ հայտնել է Մարուքյանը և հրապարակել է նամակը։
Նամակում մասնավորապես Մարուքյանը շնորհակալություն է հայտնում նախագահ Պուտինին ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերի, ինչպես նաև հակամարտության գոտում հումանիտար աջակցության համար։ ԼՀԿ առաջնորդի խոսքով՝ որոշում են կայացրել դիմելու ՌԴ նախագահին, քանի որ կարծում են՝ եռակողմ հայտարարության որոշ կետեր վտանգի տակ են և անձամբ ՌԴ նախագահի առանձնահատուկ ուշադրությունն են պահանջում։
«Մասնավորապես, խոսքը վերաբերում է 8-րդ կետին՝ «կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում»։ Ինչպես յուրաքանչյուր ռազմական հակամարտության, այնպես էլ այս դեպքում՝ այս հարցն ունի առանձնահատուկ կարևորություն, իսկ դրա լուծումը՝ առաջնահերթ բնույթ։ Ձեզ, հավանաբար, հայտնի է այն ընտանիքների ծանր սոցիալական, ինչն ավելի կարևոր է՝ հոգեբանական վիճակը, որոնցում չգիտեն՝ որտեղ են իրենց որդիները, ամուսինները, եղբայրները, թոռները, որոնք իրենց կյանքը նվիրել էին հայրենիքի պաշտպանությանը»,- նշված է նամակում։
Մարուքյանը շեշտում է՝ մարդասիրական և համամարդկային արժեքներից է բխում օգնել մարդկանց վերադարձնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող իրենց հարազատներին։
Նա մեջբերել է 1949 թվականին ընդունված Ժնևյան կոնվենցիայի հոդվածներից մեկը, որը վերաբերում է ռազմագերիների հանդեպ վերաբերմունքին, պահման պայմաններին, կյանքի, արժանապատվության անձեռնմխելիությանը։
«Վլադիմիր Վլադիմիրիչ, մենք խնդրում ենք Ձեր անհապաղ միջամտությունը հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն, Ժնևյան կոնվենցիային և բարոյական նորմերին համապատասխան՝ Ադրբեջանի իշխանությունների հետագա ռազմական հանցագործությունները կանխելու համար»,- եզրափակվում է նամակը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.