Որոշում ենք կայացրել երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը անցումային կառավարություն կձևավորի, և մեկ տարվա ընթացքում կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տեղեկացնում է News.am-ը:
Կայացած հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այս դժվար պահին որոշում են կայացրել որպես երկրի վարչապետի իրենց թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին:
«Նա վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամնակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի: Սա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել Վազգեն Մանուկյանի օգտին»,- ասաց նա:
Վանեցյանը նաև հավելեց. «Անթերի մարդ չկա: Վազգեն Մանուկյանն ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է: Նա մի մարդ է, որը եղել է ՀՀ-ի առաջին վարչապետը, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, ով ունեցել է բանակաշինության մեջ ամենամեծ լուման: Այսինքն Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր: Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ և լուծել Հայաստանի առջև ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»:
Վանեցյանն ասաց, որ առաջին քայլն արվեց, հայտարարվեց վարչապետի միասնական թեկնածուն. «Առաջիկա քայլերի մասին կասվի առաջիկա հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»:
Դիտարկմանը, որ վարչապետ փոխելու համար անհրաժետ է ԱԺ-ի համաձայնությունը, արդյոք աշխատանքներ տարվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, Վանեցյանը պատասխանեց. «Հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեսանկյունից այլևս իրավունք չունի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը: Այդ մոտեցումը կա նաև խորհրդարանում: Միաժամանակ, պետք է ի վերջո նոր վարչապետի ընտրության հարցը լուծեն պատգամավորները: Այսօր իրականում կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի: Ուղղակի պետք է մեծացնենք հանրային ճնշման մեխանիզմները, և շատ կարճ ժամանակահատվածում ԱԺ-ում եղած պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից և կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին: Շատ արագ ԱԺ-ն պետք է նախաձեռնի նոր վարչապետի ընտրություններ և մեր երկիրը կարողանանք դնել ճիշտ ուղու վրա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 12:26
Мы всегда выступали за применение любого варианта отстранения Никола Пашиняна. Об этом говорится в заявлении, распространенном парламентской фракцией блока «Армения».
-
2025-05-02 12:25
Полномочия Тиграна Тер-Маргаряна на посту главы администрации ереванского района Нор Норк не приостановлены. Следователь применил к нему меру пресечения в виде запрета на выезд. Аналогичная мера пресечения избранаы также в отношении пострадавшего от насилия активиста и блогера Артура Чахояна, но имеющего статус обвиняемого, и члена оппозиционной фракции "Мать Армения" в Совете старейшин Еревана Месропа Манукяна.
-
2025-05-02 12:24
Министр финансов Ваге Ованнисян пояснил свою причастность к компании в ЗАО "Каритас Италиана" (Caritas-Italiana), специализирующейся на разработках в сфере информационных технологий и получившей льготу от государства как стартап.
-
2025-05-02 11:20
«В рамках изменяющейся по требованиям Азербайджана Конституции, власть может спокойно криминализировать деятельность политических оппонентов, установить, что несогласие с позицией власти или её критика являются тяжким преступлением», – пишет секретарь фракции парламента «Честь имею» Тигран АБРАМЯН.