Последние новости

ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց

Օրերս համացանցում առկայծեց հերթական շոկային հաղորդագրությունը. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ Ադրբեջանը զոհված հայ զինծառայողների մարմինները վերադարձնելու դիմաց պահանջում է նոր տարածքներ: Այս տեղեկատվության հաստատումը գտնել չհաջողվեց, բայց այն բավականին հավաստի է թվում, եթե հաշվի առնենք թուրքական մենտալիտետն ու ստեղծված իրավիճակը: Ավելին, դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների խորապատկերին միանգամայն հիմնավոր կասկածներ առաջացան, որ գերիների դիմաց Նիկոլը նոր տարածքներ է հանձնում Ադրբեջանին, և դա արվում է գաղտնի համաձայնագրերի շրջանակներում, որոնք ստորագրվել են ի հավելումն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Այն հարցը, թե ինչ է խոստացել Փաշինյանը Ալիևին, ամենից հաճախ հնչողն է այս օրերին ԶԼՄ-ներում և սոցցանցերում։ Խոսքն ընդ որում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքների մասին է։ Այս հարցերն ունեն բոլոր հիմնավորումները, հաշվի առնելով այն տագնապալի հաղորդագրությունները, որոնք անընդմեջ հոսքով գալիս են Արցախից և Հայաստանի սահմանամերձ շրջաններից, մասնավորապես՝ Սյունիքից և նույնիսկ Գեղարքունիքից։ Բանն այնտեղ է հասել, որ փոխվարչապետն իբրև մխիթարանք հայտնում է, թե Սոթքի հանքի վարչակազմի շենքը մնում է Հայաստանի տարածքում, ընդ որում չճշտելով, թե ում է մնում բուն հանքը։ Հայաստանի քաղաքացիներին պետք է մխիթարի, հավանաբար, նաև Կապանի քաղաքապետի «հուսադրող» հաղորդագրությունն այն մասին, որ տեղի օդանավակայանը կմնա ՀՀ տարածքում…

Արդեն մեկ շաբաթ է, ինչ գրեթե անդադար հակասական լուրեր են հայտնվում Արցախի Հադրութի և Շուշիի շրջանների գյուղերի մասին, որոնք ըստ համաձայնագրի կարծես թե մնում են հայկական կողմին։ Սկզբում հաղորդվում էր այնտեղ ընթացող մարտերի մասին, հետո՝ այն մասին, որ ռուս խաղաղապահներն իրենց պաշտպանության տակ են վերցրել դրանք, և այդ գյուղերը մտցվել են ռուսաստանցիների պատասխանատվության գոտու քարտեզ։ Իսկ վերջին երկու օրերին համացանցը ցնցում էին հաղորդումները, լուսանկարներն ու տեսագրություններն այն մասին, որ այդ շրջաններում շրջապատման մեջ են ընկել ու գերեվարվել հայ զինվորներ։ Սկզբում խոսվում էր 10-12-ի, ապա 100 և ավելի գերիների մասին…

Դեկտեմբերի 15-ին հայտնվեց խաղաղապահների պատասխանատվության գոտու նոր քարտեզ, ըստ որի՝ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը հանձնվել են Ադրբեջանի վերահսկողությանը: Հաղորդվում է նաև, որ Շուշիի շրջանի երկու գյուղեր՝ Հին Շենն ու Մեծ Շենը շրջափակման մեջ են ադրբեջանցիների կողմից։ Հետաքրքիր մանրամասներ հայտնեց նաև Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանը։ News.am-ին տված հարցազրույցում նա ասաց հետևյալը. «Ռուս խաղաղապահներն են գյուղում եղել, իրենց մոտեցել են ադրբեջանցիներն ու ասել, որ այս գյուղն էլ է ծախած։ Խաղաղապահներն էլ դուրս են եկել։ Հակառակորդը խաղաղապահների հետ փաստաթղթերով է խոսել։ Հադրութի տարածքի մեջ է մտնում, դա էլ է ծախված։ Հիմա ռուս խաղաղապահները գալիս են Ստեփանակերտ»։

Ծախված է, հասկանո՞ւմ եք։ Արցախը վաճառքի է հանվել և ծախվում է մաս առ մաս։ Հիմնական տարածքը վաճառվել է նոյեմբերի 9–ին, իսկ մնացածը ծախվում է հատվածաբար, որպեսզի այնքան էլ ակնբախ չլինի։ Փոխարենը Ալիևն իր ընկեր Նիկոլին է վերադարձնում գերիների ու պատանդների մի մասին, որպեսզի վերջինս կարողանա կոծկել վաճառքի փաստը, գլուխ գովել «պողոսների» առջև և դրանով իսկ երկարաձգի իր իշխանությունը և, հետևաբար՝ կարողանա ավարտին հասցնել առուծախի իր բոլոր պարտավորությունները։ Համաձայն զազրելի գործարքի, ինչպիսին չի եղել Հայաստանի ողջ տեսանելի պատմության ընթացքում։

Ուրեմն է՞լ ինչ է ծախել Նիկոլն Ալիեվին։ Այս հարցի պատասխանը բխում է նաև այն բազմաթիվ հաղորդագրություններից, որ գալիս են արդեն Հայաստանի սահմանամերձ գյուղերից։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ահավոր վտանգի մեջ է հայտնվել Սյունիքը՝ թուրքերի բաղձալի երազանքը։ Տեղեկություններն այն մասին, որ գյուղացիները ստիպված են իշխանության պաշտոնական ներկայացուցիչների բացակայության պայմաններում բանակցել ադրբեջանցիների հետ, վաղուց արդեն ոչ մեկին չեն զարմացնում։ Ճիշտ այնպես, ինչպես թշնամուն հանձնվող ՀՀ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչի մասին նույնպես իշխանությունները համառորեն լռում են։

Ահա միայն դեկտեմբերի 14-ի և 15-ի տեղեկատվությունը: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հաղորդեց News.am-ին, որ «ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական նոր սահմանին է մոտեցել՝ սահմանները ճշգրտելու և դիրքերը ամրապնդելու համար»։ Նրա խոսքերով, այդ օրը ինքը նույնպես եղել է սահմանին, երկու կողմերի միջև բանակցություններ են ընթացել սահմանազատման առնչությամբ, և այժմ սահմանն անցնում է Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա: Այդ հատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում արոտավայրերը, որոնցից նախկինում օգտվել են գյուղացիները, նշեց հայկական առողջարանային քաղաքի քաղաքապետը։

Ըստ էության, սահմանի գծանշման գործընթացն ակտիվ ընթանում է, բայց իշխանություններն այդ մասին լռում են։ Ընդ որում հասանելի տեղեկատվությունը վկայում է մեկ բանի մասին. հանրության մոտ բազում հարցեր առաջացնող սահմանագծման շրջանակներում բոլոր որոշումներն ընդունվում են բացառապես հօգուտ Ադրբեջանի։

Նույն օրը մեկ այլ հաղորդագրություն վերաբերում էր Սյունիքի մարզի Ագարակ գյուղին։ Հակառակորդը ժամանակ էր տվել գյուղի սահմանին գտնվող հայ զինվորականներին հեռանալու դիրքերից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 08: 00-ը, հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Մենք հետ չենք գնացել, մնացել ենք նույն տեղերում. այս պահին հանգիստ վիճակ է»,- նշեց նա։ Այնուհետ Փարսյանը հերքեց սահմանի այդ հատվածում ինտենսիվ կրակոցների մասին լուրերը՝ հայտարարելով, թե «Կապանում քաղաքացիների մոտ մեծ տագնապ է եղել, սակայն այսօր բնակչությունն ավելի հանգիստ է»:

Մինչդեռ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 15-ին, կանադացի լրագրող Նիլ Հաուերին տված հարցազրույցում նույն Փարսյանը հաստատեց Ագարակի շրջանում հայկական և ադրբեջանական ուժերի կրակոցների մասին տեղեկատվությունը: «Հայաստանի հարավում գտնվող Կապանի քաղաքապետը հաստատում է, որ երեկ սահմանամերձ Ագարակում իսկապես փոխհրաձգություն է տեղի ունեցել հայկական և ադրբեջանական ուժերի միջև։ Մոտ 50 ադրբեջանցիներ ուղղվել են դեպի հայկական զինված ուժերի դիրքեր, այդ պատճառով վերջիններս սկսել են օդ կրակել, ադրբեջանցիները պատասխան կրակ են բացել (նույնպես օդ կրակել)։ Զոհեր չկան»,- գրել է Հաուերը Twitter-ում։

Փարսյանի այդօրինակ պահվածքը միանգամայն տեղավորվում է իշխանությունների գործողությունների տրամաբանության մեջ, որոնք հավատարիմ են անդադար լկտի ստախոսության իրենց «սկզբունքին»։ Փաշինյանին հավատարիմ համայնքապետերն ակնհայտորեն հանձնարարություն են ստացել հանգստացնել հասարակայնությանը՝ հայտարարելով, թե իբր՝ սահմանին ամեն ինչ հանգիստ է և տագնապի ոչ մի պատճառ չկա։ Նման հայտարարություններով հանդես են եկել, մասնավորապես, Սյունիքի նորանշանակ մարզպետն ու Գեղարքունիքի մարզպետը։ Սակայն այլ աղբյուրներից ստացվող հաղորդագրությունների և երկրում տիրող ընդհանուր իրավիճակի խորապատկերին այդ հայտարարությունները բացահայտ քարոզչական են, կոչված թաքցնելու իրական վիճակը։

Դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը, ասես ոչինչ չի պատահել, հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել:Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»։ Իրեն վարչապետ կոչողը նաև հավելեց, թե «պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի»:

Թե այդ ինչ «չլուծված հարցեր» են, ինչ սկզբունքով, ինչու հենց հիմա, շտապ, գրեթե հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում պետք է անցկացնել սահմանազատումն ու սահմանի գծանշումը, ինչու է դա իրականացվում GPS-ի միջոցով (!!!), ինչու են հայ գյուղացիները ստիպված լինում իրենք բանակցել թշնամական պետության արդեն ծայրահեղ լկտիացած ներկայացուցիչների հետ և նահանջել. բոլոր այս կարևորագույն հարցերին պատասխան չի տրվում։

Կարեվոր է նշել, որ այս եվ բազմաթիվ այլ խիստ մտահոգիչ խնդիրներ տեղ են գտել նաև Սյունիքի մարզ այցելած ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվություններում։ Արման Թաթոյանը աներկբա ընդգծում է, որ գծանշումը չի կարող իրականացվել Google մասնավոր ընկերության հավելվածով, ինչպես նաև GPS համակարգով, այս հարցը պահանջում է մասնագիտական մոտեցում, հանգամանալի աշխատանք տեղում, համապատասխան իրավական հիմքեր և այլն: «Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները հաստատում են, որ, օրինակ, Սյունիքի մարզի մի շարք սահմանային բնակավայրերում այդ մոտեցումների կիրառման արդյունքում ոչ միայն լրջորեն վտանգվել են սահմանային բնակիչների կյանքի, նրանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ու կենսական կարևորության մյուս իրավունքները, այլ դա խնդրահարույց է ՀՀ պետական սահմանների անվտանգության տեսանկյունից»,- ասված Է զեկույցում:

Բայց նույնիսկ այդ պաշտոնական փաստաթղթերն ու Մարդու իրավունքների պաշտպանի կոչերը մնում են «ձայն բարբառո անապատի»։

Եվ այդ լռությունը միանգամայն օրինաչափ է, քանզի ինքը՝ Փաշինյանը «հանգիստ աշխատում է» ժողովրդի թիկունքում և շտապում լուծել «չլուծված հարցերը» բացառապես հօգուտ Ադրբեջանի։ Այս խորապատկերին բոլոր այն ենթադրությունները, որ նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված համաձայնագրերը սաստիկ գերազանցում են հրապարակային հաղորդագրությունների սահմանները, առավել քան իրական են թվում: Ալիևը նորանոր տարածքներ հանձնելու դիմաց վճարում է Փաշինյանին գերիների ինչ-որ մասով, որպեսզի հնարավորություն տա իր հանցակցին երկարաձգելու իշխանությունն ու կյանքի կոչելու գաղտնի պայմանավորվածությունները։ Ցավոք, դատելով այն բանից, թե ինչ տեղի ունեցավ Արցախի չորս գյուղերի հետ, ռուսական կողմն առնվազն չի խոչընդոտում այդ նողկալի դավաճանական ծրագրի իրականացմանը։

Ըստ էության, դա բացառապես հայ ժողովրդի գործն է։ Եվ խայտառակ գործընթացին կարող է խանգարել միայն մեկ բան. Արցախն ու Հայաստանը անդունդի եզրին հասցրած վարչապետի և իր ողջ թիմի անհապաղ հրաժարականը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ